Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներից Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ինքնասպանության փորձ է կանխվել Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Վթարային ջրանջատում Արարատի մարզում Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին

Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներԿոբախիձե. Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ինՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Մամուլ

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճիռ է կայացրել,որով ՀՀ-ն պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո:

ՄԻԵԴ-ի կայքը տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացի Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

Դիմումատուն աշխատել է Հարկային պետական ծառայությունում (ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե): 2009 թվականի փետրվարի 23-ին Կոմիտեի նախագահը որոշել է լուծել դիմումատուի աշխատանքային պայմանագիրը, ինչից հետո դիմումատուն Կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել իր նախկին պաշտոնում և բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ սկսած իրեն աշխատանքից ազատելու պահից մինչև նախկին պաշտոնում իրեն վերականգնելը:

2009 -ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Այդ վճիռն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական:

Կոմիտեն 2009 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուին վճարել է 1 մլն 197 հզր. ՀՀ դրամ՝ որպես հատուցում 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում նրա գործազրկության դիմաց:

Պարզվում է, որ 2010 թվականի փետրվարի 25-ից 2011 թվականի հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ԴԱՀԿ-ն և Կոմիտեն 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռի կատարման առնչությամբ հետագա գործողություններ չեն ձեռնարկել:

Չնայած Կառավարության նախնական առարկել է, որ դիմումատուն չի սպառել իրեն հասանելի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցները, սակայն դիմումատուն դիմել է ՄԻԵԴ և գանգատը վարույթ է ընդունվել 2013-ին:

Դիմումատուն պահանջել է 26մլն 535 հզր. ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Դիմումատուն նաև պահանջել է 800 000 ՀՀ դրամ՝ որպես ներպետական դատարաններում, ինչպես նաև Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում:

Կառավարությունը համարել է, որ դիմումատուի՝ նյութական վնասի և տոկոսի մասով պահանջը հիմնավորված չէ և պետք է մերժվի:

ՄԻԵԴ-ը հաշվի առնելով դիմումատուի մանրամասն հաշվարկները և այն փաստը, որ ՀՀ կառավարությունը չի վիճարկել դիմումատուի կողմից կիրառված հաշվարկման մեթոդը կամ նրա հաշվարկների ճշգրտությունը:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները.

նյութական վնասի դիմաց՝ 14 165 եվրո

ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո

ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 300 եվրո:

ՄԻԵԴ-ը մերժել է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։