Ռուսական կապիտալը Հայաստանի «խողովակով» հոսում է ԱՄՆ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:
Ըստ այդ տեղեկանքի, 2017 թվականին Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 168 մլն դոլարով եւ կազմել 1 մլրդ 64 մլն դոլար:
Իսկ Հայաստանից ԱՄՆ ուղարկած մասնավոր տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 113 մլն դոլարով եւ կազմել 196 մլն դոլար:
Սա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանի միջոցով ռուսական կապիտալի տեղափոխում ԱՄՆ, թերեւս, պայմանավորված է ՌԴ-ում վարվող, պատկերավոր ասած՝ ոչ այնքան ազատական քաղաքականությամբ, եւ ռուսաստանցի գործարարները կարողանում են օգտվել մեր անհամեմատ ավելի լիբերալ բանկային համակարգի ընձեռած հնարավորություններից:
Անկասկած, այդ գումարների մի փոքր մասը մնում է Հայաստանում, եւ դա ինքնին արդեն դրական երեւույթ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph