ՀԱԷԿ-ում քննարկել են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի գլխավորությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքներին, որն, ըստ ժամանակացույցի, կմեկնարկի ապրիլի 14-ին: Խորհրդակցությանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար և ինժեներական անձնակազմը։
Օրակարգի մեկ այլ հարցով անդրադարձ է եղել արդիականացման միջոցառումների ծրագրին: Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ:
Աշոտ Մանուկյանը կարևորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները: Նախարարը բարձր է գնահատել ՀԱԷԿ-ի աշխատակիցների ներդրումը, աշխատանքային փորձն ու արհեստավարժությունը, միևնույն ժամանակ ընդգծել ատոմային էներգետիկայի բնագավառում երիտասարդ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը՝ ատոմակայանի աշխատակիցների կազմը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով:
Աշոտ Մանուկյանը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների նախապատրաստության ընթացքին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից