Խարդախություններ odnoklassniki.ru և Facebook.com սոցիալական ցանցերի միջոցով
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքացիներին զգուշանալ սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող խարդախության փորձերից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ վերջին ժամանակներս odnoklassniki.ru և Facebook.com սոցիալական ցանցերի միջոցով անհայտ անձինք իրականացնում են խարդախություններ, մասնավորապես` նրանց կողմից ընտրվում են նշված սոցցանցերի ակտիվ օգտատերեր, ուսումնասիրվում վերջիններիս կապերը, որից հետո ստեղծում են օգտատիրոջ որևէ բարեկամի կամ ծանոթի կայքէջի կրկնօրինակը: Այնուհետև, կեղծ էջի միջոցով շփում հաստատելով օգտատիրոջ հետ ու համոզվելով, որ վերջինս չի հասկացել, որ էջը կեղծ է, հայտնում են, որ ցանկանում են անակնկալ մատուցել՝ գումարի տեսքով, և դրա համար բանկային քարտի տվյալներ են անհրաժեշտ ու խնդրում են հայտնել որևէ քարտի 16 նիշանոց հաշվեհամարը և եռանիշ /CVV/CVC/ կոդերը, որոնց միջոցով հաշիվներում առկա գումարները լրիվությամբ հափշտակում են:
«Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում համացանցի միջոցով չտրամադրել Ձեր բանկային տվյալները ուրիշներին: Վերը նշված իրավիճակում հայտնված անձանց խնդրում ենք դիմել ԱՀ ԱԱԾ, կամ զանգահարել՝ (047) 94-41-26, (047) 94-92-43 հեռախոսահամարներով»,- նշված է հայտարարության մեջ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph