Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներից Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ինքնասպանության փորձ է կանխվել Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Վթարային ջրանջատում Արարատի մարզում Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին

Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներԿոբախիձե. Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ինՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Հայաստան

Պետական որևէ կառույց չի կարողանում պարզել, թե փրփրանման զանգվածը որտեղից է լցվում Հրազդան գետ

Արդեն 8 ամիս է՝ պետական որևէ կառույց չի կարողանում պարզել, թե փրփրանման զանգվածը որտեղից է լցվում Հրազդան գետ:

Երեկ առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի տարածքում՝ «Ղռերի փոս» կոչվող հատվածում, Վահե Ավետիսյանը կրկին տեսագրել է Հրազդան գետ լցված փրփրանման զանգված։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսից Վահե Ավետիսյանն ու «Հետք»-ն ահազանգել են, որ Հրազդան գետի այդ տարածքում մշտապես փրփրանման զանգված է երևում:

 

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց Վահեն՝ փրփրանման զանգվածը նկարահանել է երեկ առավոտյան։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարկված տեսանյութից հետո բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի բաժնի աշխատակիցները կապվել են Վահեի հետ, առավել ուշ` նրա հետ գնացել տարածք, նմուշառել ջուրը, արձանագրություն կազմել։ Բնապահպանության և ընդերքի տեսչության մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը տեղեկացրեց, որ հստակ չի կարող նշել, թե նմուշառված ջրի փորձաքննության արդյունքները երբ պարզ կլինեն. կախված է, թե նախնական ուսումնասիրություններով ինչ խնդրի կառնչվեն:

Վահեն Շենգավիթ վարչական շրջանի այդ տարածքում է բնակվում։ Ասում է՝ պարբերաբար՝ 2-3 օրը մեկ, գետում նման զանգված է նկատում. «Փրփրաշերտ է, ահավոր սպեցիֆիկ հոտով»։ Նրա խոսքով՝ մայիսից ոչինչ չի փոխվել, ընդամենն այդ ժամանակ մի շաբաթով արտանետումները գետում դադարել են։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ հարցին, թե մայիսից հետո ինչ աշխատանքներ են արվել փրփրանման զանգվածի հոսքը դեպի գետ կանխելու նպատակով, տեղեկացրին, որ իրենց գործունեությունը սկսվել է 2017թ օգոստոսի 20-ին, և իրենք իրավահաջորդ չեն հանդիսանում նախկին բնապահպանական պետական տեսչության, ուստի մինչ այդ կատարած աշխատանքների մասին ամբողջական տեղեկատվության չեն տիրապետում։

Նախորդ հրապարակումից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական տվեց գետի այդ տարածքի ողջ երկայնքով ստուգումներ իրականացնել՝ պարզելու համար, թե որտեղից են թափվում փրփրաջրերը։ Այդ ժամանակ ևս բնապահպանության նախարարությունը նմուշառել էր ջուրը և փորձաքննել .«Փորձաքննությունը պարզել է, որ ջրի բաղադրությունում առանձնապես փոփոխություն չկա։ Բայց եղել են հեղուկներ՝ ավտոլվացման կետերից, զվարճանքի վայրերից։ Դրանց փրփուրներն է եղել»,- ասել էր բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը։ Այս հայտարարությունից հետո կարծես ոչինչ չի փոխվել, նույն զանգվածը լցվում է գետ և ենթադրաբար՝ փոփոխում ջրի բաղադրությունը:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն այսօր տեղեկացրեց, որ մայիսին հստակ չեն կարողացել գտնել, թե հոսքը դեպի գետ որտեղից է եղել և դիմել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ինչպես «Հետք»-ին հայտնեցին ոստիկանությունից՝ 2017 թ. մայիսի 18-ին բնապահպանական պետական տեսչության Երևան քաղաքի տարածքային բաժնից ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ստացվել: Հայտնել են, որ ինտերնետային կայքում տեսանյութ է տեղադրվել, ինչից երևում է, որ Հրազդան գետի «Ղռերի փոս» կոչվող հատվածում գետը պատված է փրփուրով: Նախարարությունը ոստիկանությանը տեղեկացրել է՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ նմուշառված ջրում առկա են որակական փոփոխություններ (լվացող նյութեր), այնինչ մեզ փոխանցել էին, որ փորձաքննությունը պարզել է, թե ջրի բաղադրությունում առանձնապես փոփոխություն չկա:

Նախարարությունն իրավապահ մարմնին խնդրել է ձեռնարկել համապատասխան միջոցներ` իրավախախտին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանությունն այցելել է Մադոյան 9/1, Մադոյան 9 հասցեներում և Օդեսայի փողոցում գտնվող գործարաններ, որտեղ կատարված ուսումնասիրություններով, ինչպես և տնօրենների հետ անցկացված հարցազրույցներից, պարզել է, որ ջրահեռացման համակարգերը կապ չունեն Հրազդան գետի հետ, և իրենք որևէ լվացող նյութ չեն օգտագործում: Միաժամանակ պրոֆիլակտիկ բնույթի հարցազրույցներ են անցկացվել շրջակա տարածքի բնակչության հետ և հորդորվել է զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց: Կատարված աշխատանքների մասին գրավոր հայտնվել է բնապահպանական պետական տեսչության Երևան քաղաքի տարածքային բաժին:

Դիտարկմանը, թե ոստիկանության այս հաղորդագրությունից հետո, արդոք բնապահպանության նախարարությունը հետագայում որևէ քայլ ձեռնարկել է՝ պարզելու, թե ի վերջո որտեղից է գետում նման զանգված հայտնվում և փոխում ջրի որակական բաղադրությունը, բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը նշեց, որ նախարարությունն իր լիազորությունների սահմանում, սահմանված ընթացակարգով լիարժեքորեն կատարել է իր գործառույթները. «Մենք մեր գործառույթների շրջանակներում չենք հայտնաբերել աղբյուր, դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի հետաքննություն իրականացնեն: Եթե հետաքննության արդյունքում չեն հայտնաբերել, մենք ավել... մեր գործառույթներն արդեն սպառվել են: Ավել ի՞նչ պետք է անեինք»,- նշեց Ա. Վարդանյանը:

Լուսանկարը` Վահե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից