Ինչպիսին են Հայաստանում բնակարանների գները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մեծ գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլեւ անշարժ գույքի շուկայում: Անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների գների բարձրացում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 9 հազար դրամով:
Եթե նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 456 հազար 500 դրամ, ապա դեկտեմբերին այն կազմել է 465 հազար 500 դրամ: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 5 հազար 600 դրամով: Փոխարենը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակարանների գներն են անփոփոխ մնացել` մեկ քմ 267 հազար 400 դրամ: Բայց միայն Քանաքեռ-Զեյթունում, քանի որ Նոր Նորքում դրանց գինը եւս բարձրացել է 3 հազար դրամով` կազմելով 232 հազար 500 դրամ»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph