Ինչ կարժենան կրծողները եւ դրանց դեմ պայքարը Բաղրամյան 26-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահական նստավայրը, պարզվում է, կրծողների թիրախում է հայտնվել եւ դրանց դեմ պայքարի կարիք ունի: Այդ միջոցառումը կազմակերպելու համար նախագահի աշխատակազմը գնում է հայտարարել: Շրջակա միջավայրի վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման պայմանագիրը երեկ է ստորագրվել:
Ծառայության համառոտ նկարագրությունն այսպիսին է՝ պայքարը կազմակերպել մեխանիկական (թակարդներ, սոսնձե բռնիչներ) եւ քիմիական (ՀՀ-ում թույլատրված թունաքիմիկատներով՝ բրոմոդիալոն, բրոդիֆակում եւ այլն) մեթոդներով։ Ուշագրավ է, որ դեռատիզացիոն՝ կրծողների վնասազերծման աշխատանքները, ըստ պայմանագրի, պետք է կատարվեն սպասարկող կազմակերպության բանվորական ուժերով եւ միջոցներով։
Այսինքն՝ նախագահականի աշխատակիցները զերծ կմնան կրծողներին անձամբ որսալու էքստրեմալ զբաղմունքից: Այդ գործը նրանց փոխարեն կանի «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ն, ինչի համար, ըստ գնման պայմանագրի, կհատկացվի 440 հազար դրամ: Կրծողները եւ դրանց դեմ պայքարը, փաստորեն, թանկ են նստում պետության միջոցների վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph