Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներից Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Ինքնասպանության փորձ է կանխվել Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Վթարային ջրանջատում Արարատի մարզում Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին

Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներԿոբախիձե. Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ինՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Հայաստան

Ապօրինի որսի նոր փաստեր. հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է (Լուսանկարներ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ եւ այլ մանրամասներ:

Այս անգամ խոսքը «երկակի» կյանքով ապրող անձնավորության մասին է: 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է, սակայն ժամանակ առ ժամանակ սահուն կերպով վերածվում է «անխիղճ որսորդի»: Հենց այսպես էլ ինքն իրեն անվանում է երիտասարդ ոստիկանը: «Անխիղճ որսորդն» անգամ առանձին հաշիվ ունի սոցիալական ցանցում, որտեղ զետեղված են անհամար լուսանկարներ՝ թե՛ նրա առօրյան, թե՛ որսը ցուցադրող:

 

Պարզվում է, Ոստիկանության ծառայող «անխիղճ որսորդ» Վոլոդյա Ղազարյանը ապօրինի որսի սիրահար է: Ահա, թե ինչպես է վերջինս օրենք պահպանողից վերածվում օրենք խախտողի:

 

Համացանց բեռնված բազմաթիվ լուսանկարներն ապացուցում են՝ դրանց հեղինակն իսկապես «անխիղճ» է: Նա երկար տարիներ զբաղվում է «որսով», հատկապես՝ անօրինական: Բեռված են լուսանկարներ դեռ 2011թ.-ից: Ներկայացնենք դրանցից ամենաուշագրավները:

Ինչպես տեղեկանում ենք՝ Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից, ստորեւ ցուցադրված լուսանկարում Անդրկովկասյան փասիան է, որը ներառված է թե՛ ՀՀ Կարմիր գրքում, թե՛ IUCN Կարմիր ցուցակում:

 

Հաջորդ լուսանկարում Կովկասյան մայրեհավ է, որը նույնպես վտանգված տեսակ է ու ներառված է ՀՀ Կարմիր գրքում, IUCN Կարմիր ցուցակում:

Վերոնշյալ լուսանկարում, փորձագետների պնդմամբ, կա նաեւ շատ հազվագյուտ թռչնատեսակ. Կարմրախածի բադ, որը գրեթե չի հանդիպում: Այս թռչնատեսակը ներառված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «VU» (վտանգված) կարգավիճակով:

 

Ցուցադրված լուսանկարի աջ կողմում կրկին Փասիան է՝ ընդգրկված ՀՀ Կարմիր գրքում:

Եվս երկու քիչ տարածված տեսակ գրանցված ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաեւ IUCN Կարմիր ցուցակում. Խայտաբադ եւ Մոխրագույն սագ:

 

Լուսանկարներում հանդիպում ենք նաեւ սպանված խոշոր կաթնասունների, գիշատիչ թռչունների եւ անգամ կատվազգի գիշատչի:

Լուսան. Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում։ Սովորաբար այս կենդանատեսակը որսվում է մորթու օգտագործման կամ խրտվիլակ պատրաստելու նպատակով:

 

Հայկական մուֆլոնը եւս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաեւ ներառված է IUCN Կարմիր ցուցակում «Vulnerable A2cde» կարգավիճակով, եւ ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»: Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում եւ «Արեւիկ» ազգային պարկում:

Լուսանկարում հավանաբար Հայաստանյան ճուռակ եւ Կրետակեր է: Արդեն մի քանի տարի է, ինչ նապաստակի որսը չի թույլատրվում, ինչպես նաեւ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ կետով արգելվում է «գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ որսը»:

 

Վոլոդյա Ղազարյանը նաեւ 2017թ.-ին հրապարակել է լուսանկարներ, որտեղ որսված են որսատեսակ չհանդիսացող (որսը թույլատրված չէ), միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված թռչնատեսակներ:

Լուսանկարում Կարմիր բադ է, որը որսատեսակ չի հանդիսանում: Ավելին, ըստ որոշ տվյալների, ներկայումս ամբողջ աշխարհում Կարմիր բադի բոլոր համակեցություններում թվաքանակի կտրուկ եւ անարգել անկումը սպառնալիքի տակ է դնում տեսակի գոյությունը։ ՀՀ-ում այն կրճատվել է ավելի քան 10 անգամ, հատկապես՝ Սեւանա լճի ավազանում, որովհետեւ լճի մակարդակի նվազման հետեւանքով բները լճափերից բավական հեռու են մնացել։ Լուսանկարում պատկերված մյուս թռչունը Եգիպտական ձկնկուլ է, որի որսը եւս թույլատրված չէ: Երկու տեսակներն էլ ընդգրկված են IUCN Կարմիր ցուցակում (LC):

Ինչպես եւ նախորդ դեպքերում, այս անգամ եւս ուշագրավ է «որսորդի» վերաբերմունքը կենդանու նկատմամբ, որն արտահայտվում է մեկնաբանությամբ: «Թռավ էկավ մոտներս կանգնավ ասեց ինձ խփեք թե չէ էթում եմ ինքնասպան լինեմ, մենք էլ ինչ կարայինք անեյինք, (օգնեցինք խեղճին որ ցանկությունը կատարվեր)»,- գրել է «անխիղճ որսորդը»:

Լուսանկարում Կարմիր բադ է, գրանցված IUCN Կարմիր ցուցակում:

 Ի դեպ, հետաքրքիր է նաեւ, որ «անխիղճ որսորդը» տխրահռչակ Տեր Ղեւոնդ քահանա Գափոյանի «ընկերն» է: Արժե «չծանրաբեռնել» Ոստիկանության աշխատակիցներին իրենց ծառայակցի հնարավոր ապօրինությունները հետաքննելու դիմումով, քանի որ, հավանաբար, ինչպես քահանան էր սունկ հավաքելու պահին թռչուններին հանդիպել սատկած վիճակում եւ լուսանկարվել, այդպես էլ Վոլոդյա Ղազարյանը որսագողերին հայտնաբերելու պահին որոշել է լուսանկարվել «գտածոյի» հետ: Միգուցե այսպես է բացատրվում իրավապահ մարմինների տարիներ շարունակ ցուցաբերվող անտարբերությունը բնության, կենդանական աշխարհի նկատմամբ:

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության ու Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: