Կարասինն ասել է Լարսի այլընտրանքի գինը
«Ժամանակը» գրում է. «Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում խոսել է 2011թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված համաձայնագրի իրականացման խնդիրների մասին և այս համատեքստում անդրադարձել է նաև Հայաստանին: Մաքսային մոնիթորինգի և վարչարարության մասին վրաց-ռուսական համաձայնագիրը և այս հարցի շուրջ Կարասին-Աբաշիձե ձևաչափով ընթացող բանակցությունները միտված են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու, մասնավորապես, Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով վերականգնելուն:
Ըստ պայմանավորվածության՝ երկրներից յուրաքանչյուրը պետք է առանձին պայմանագիր ստորագրի միջնորդ շվեյցարական ՏGՏ ընկերության հետ, որից հետո վերջինս պետք է բեռնափոխադրումների մշտադիտարկում իրականացնի այս համաձայնագրի շրջանակներում: Հայաստանի շահագրգռությունն այս համաձայնագրի կատարման մեջ այն է, որ այդ դեպքում Հայաստանը այլընտրանք կստանա դեպի Ռուսաստան տանող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի կառավարությունը ստորագրեց համապատասխան փաստաթուղթը SGS-ի հետ, որից հետո վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակներում տեսականորեն կարող է օգտվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող միջանցքներից ապրանքները Ռուսաստան տեղափոխելու համար: Ռուսաստանն առայժմ չի ստորագրել:
Կարասինն ասել է, թե փաստաթղթերը շվեյցարական ընկերության հետ Նախատեսվում է ստորագրել առաջիկա ամիսներին: Երբ լրագրողը հարցրել է նրան, թե «արդյոք ճի՞շտ եմ հասկանում, որ այս համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն լինելու է Հայաստանը», Կարասինը պատասխանել է, որ Հայաստանն իրոք խնդրել է, սակայն այս դեպքում խոսքը ռուս-վրացական համաձայնագրի մասին է, և այն երրորդ երկրների, այդ թվում՝ Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության համար որևէ պարտավորություն չի ներկայացնում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph