Ձեռնարկատեր Սերգեյ Մանուկյանի որդուն առեւանգողները ձերբակալվել են
Ուկրաինայի Սումսկի մարզում, Ռուսաստանի սահմանին ձերբակալվել են 22-ամյա կին եւ 41-ամյա նրա կենակիցը: Հանցավոր զույգին կասկածում են փրկագին ստանալու նպատակով մարդկանց առեւանգման համար: Այս մասին «ФАКТАМ»-ին ասել է Կիեւում Ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:
«Հայաստանի քաղաքացի երկու զարմիկներին առեւանգել են մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջանում մուտքի մոտ՝ անցորդների աչքի առաջ եւ նրանց 70 օր պահել են Սոֆիեւսկի Բորշչագովկայի վրա գտնվող տանը: Առեւանգողները նրանց ազատության դիմաց փրկագին են պահանջել երեխաներից մեկի հորից, որը Հայաստանում հայտնի գործարար է: Գումարը խոշոր էր՝ բիթքոինով 5 մլն դոլար»,- ասել է նա:
Ինչպես հայտնել են մայրաքաղաքի Ազգային ոստիկանության վարչության մամուլի ծառայությունից, չարագործների հետքի վրա հաջողվել է դուրս գալ, երբ առեւանգվածներից մեկին հաջողվել է փախչել:
«Տղային ինչ-որ կերպ հաջողվել է շղթաներից ազատվել, որոնցով կապկպված էր: Նա կոտրել է պատուհանի ապակին եւ երկրորդ հարկից դուրս ցատկել: Այս ընթացքում վնասվածք է ստացել: Այդուհանդերձ, պատանդին հաջողվել է փախչել եւ ոստիկանություն կանչել:
Հսկողը տեսնելով, որ եղբայրներից մեկին հաջողվեց ազատվել, որոշել է փախուստի դիմել:
Երկու առեւանգողներին ձերբակալել են այն պահին, երբ նրանք պատրաստվում էին Ռուսաստանի տարածք մեկնել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Առաջիկա 2 ամիսները նրանք քննչական մեկուսարանում կանցկացնեն:
Կասկածյալներն իենց մեղավոր չեն ճանաչում: Սակայն նրանց մոտ մի քանի թղթապանակ է հայտնաբերվել, որոնցում եղել է նաեւ այլ ազդեցիկ եւ հարուստ մարդկանց «դոսյե»: Նրանք, ըստ երեւույթին, պատրաստվում էին նոր առեւանգումներ կատարել:
Եղբայրների խոսքով՝ իրենց 70 օր շարունակ շղթայակապ են պահել: Իրենց դեմքին գլխարկներ կային, որ առեւանգողներին չտեսնեն: Սակայն պատանդներին լավ էին վերաբերվում եւ կանոնավոր կերակրում էին:
Ներկայումս որոնում են բանդայի մյուս անդամներին, որոնք կարող էին մասնակցել մարդկանց առեւանգմանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph