Կալինինգրադի մարզը Ռուսաստանից մեկուսացնելու մտավախությունները Կրեմլին ստիպել են ՆԱՏՕ-ին սպառնալ միջուկային զենքով։ Մոսկվայի այդ հայտարարությունը Արևմուտքում խելագարություն են համարում։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խուճապի մեջ է։
Ռուսաստանը կարող միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ-ն փորձի մեկուսացնել Կալինինգրադի մարզը։ Երեք օր առաջ այսպիսի հայտարարություն տարածեց Իռլանդիայում ՌԴ դեսպանությունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունում պնդում են, որ ՆԱՏՕ-ն դիտարկում է ՌԴ պատկանող Կալինինգրադի մարզի օդային և ծովային շրջափակման սցենարը:
ՌԴ դեսպանությունը մատնացույց է անում Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի «Քաջ վարազ2026» համատեղ զորավարժությունները։ Ռուսական կողմը վստահ է, որ դրանք ուղղված են ընդդեմ Կալինինգրադ անկլավի։ Այս իրավիճակի առնչությամբ՝ Ռուսաստանը արդեն ներկայացրել է իր մոտեցումները ՆԱՏՕ անդամ երկրներին։
Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կալինինգրադի մարզի հնարավոր շրջափակմանն ուղղված՝ ՆԱՏՕ-ի գործողությունները մոլագարություն կոչել։
Այս լարվածության պայմաններում Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարում է, որ իր գործողությունները սպառնալիք չեն Ռուսաստանին, իսկ միջուկային զինանոցի կիրառման մասին Մոսկվայի հայտարարությունները անպատասխանատու ձևակերպումներ են։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն արդեն հստակեցրել էր, որ դաշինքը երբեք կատաղի հարձակում չի իրականացնի։ Բայց եթե Մոսկվան փորձի շարժվել ՆԱՏՕ երկրների դեմ, դաշինքը կպաշտպանի իր տարածքը․
«Իմ ուղերձը եվրոպացիներին, կանադացիներին և ամբողջ ՆԱՏՕ-ին հետևյալն է՝ մի քանի բան։ Նախևառաջ՝ հանգիստ մնացեք, որովհետև մենք գիտենք, թե ինչ է կատարվում։ Պուտինը վատ վիճակում է։ Նա չի հաղթում Ուկրաինայում պատերազմը։ Կարծում եմ, նա մի փոքր խուճապի մատնվելու եզրին է։ Նա այս պահին չի կարող երջանիկ լինել, քանի որ իրերը նրա համար ճիշտ ուղղությամբ չեն շարժվում։ Եվ Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունը հսկայական է։ Այնպես որ, հանգիստ մնացեք, որովհետև նա գիտի, որ մենք ավելի ուժեղ ենք»։
15․100 կմ² տարածքով Կալինինգրադի մարզը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի։ Մայր երկրից այն անջատված է Լիտվայով և Լեհաստանով, որոնք երկուսն էլ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ են։ էքսկլավի հետ Մոսկվայի կապը իրականացվում է Սուվալկի միջանցքով։
armradio.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից