Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանվեց 1 տարի փորձաշրջան։
Հիշեցնենք՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 1-ին մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ ինքը հանցագործություն չի կատարել, և իրենք կբողոքարկեն դատավճիռը։ Ղազարյանը նաև հայտնել է, որ եթե դատավճիռը մնա անփոփոխ և ուժի մեջ մտնի, ապա թեև չի բանտարկվի, սակայն պատգամավորական լիազորություններն իրավունքի ուժով կդադարեցվեն։ «Ես արդարացման ակնկալիք ունեմ վերաքննիչ դատարանից, քանի որ կարծում եմ՝ ոչ մի հանցանք չեմ գործել, այլ՝ քննադատությամբ եմ հանդես եկել»,- ասել է նա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից