Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելել է Երևանի մետրոպոլիտեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Թեհրանի քաղաքապետի տեղակալներ Մոհամմադ Ալի Շաֆեյի և Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությունը Երևան այցի ընթացքում այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ ծանոթանալու Երևանի մետրոյի աշխատանքին: Քննարկվել են մետրոյի ցանցի նախագծման, կառուցման և շահագործման ուսումնասիրություններին վերաբերող հարցեր:
Երևանի և Թեհրանի միջև առկա կապերի ամրապնդման և հետագա համագործակցության ոլորտներում բարձր է գնահատվում երկու քաղաքների մշակույթն ու պատմական ժառանգությունը: Պատվիրակության անդամները եղել են նաև Երևանի պատմության թանգարանում, ծանոթացել թանգարանում ցուցադրվող՝ երևանյան ինքնագիրը կրող բացառիկ ցուցանմուշներին:
Նրանց հաջորդ կանգառը եղել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանը: Կարևորելով այգիների և կանաչ տարածքների նախագծումն ու պահպանումը՝ պատվիրակության անդամները ծանոթացել են տնկարանի աշխատանքներին, կանաչ տարածքները պահպանելու և զարգացնելու ոլորտում իրականացվող գործընթացներին:
Կողմերի առանցքային քննարկվող թեմաների շարքում ընդգծվել է նաև քաղաքաշինության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարը, քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգումը, վերանորոգումն ու դրանց պահպանումը: Ուստի, այս նպատակով պատվիրակությունը ծանոթացել է նաև Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարության ընթացքին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից