ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար. ԵՄ դեսպան
Եվրոպական միությունը մեծ ներդրումներ է կատարել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Այս մասին Հայաստանում 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մոնիտորինգի անցկացման վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Բացի այդ, դեսպանի խոսքով, ԵՄ-ն նաեւ ակտիվ քաղաքական մասնակցություն է ունեցել` ամեն կերպ աջակցելով ընտրությունների անցկացմանը: «Մենք ավելի քան 7 միլիոն եվրո ենք ներդրել ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար: Եվրոպական միությունը՝ ի դեմս մի շարք անդամ երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության, ապահովել է ամբողջ ֆինանսավորման 90 տոկոսը»,- հիշեցրեց եվրոպացի պաշտոնյանը` հավելելով, որ միջոցները հիմնականում ուղղվել են ընտրությունների տեխնիկական ապահովմանը:
Մասնավորապես, ձեռք են բերվել տեսախցիկներ, որոնք թույլ են տվել հետեւել քվեարկության ընթացքին: Բացի այդ, 500 հազար եվրո է ուղղվել քաղաքացիական մոնիտորինգի նախաձեռնությանը աջակցելու համար:
Միեւնույն ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հավաստիացրեց, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել համագործակցությունն այս ոլորտում՝ ժողովրդավարական չափանիշների եւ ընտրական գործընթացների առաջխաղացման եւ հետագա զարգացման համար: Պաշտոնյան շեշտեց, որ ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում եւ որեւէ գաղտնի նպատակ չի հետապնդում՝ պատրաստ լինելով կառուցողական կերպով արձագանքել համագործակցության վերաբերյալ ցանկացած նախաձեռնությանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ