2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում
Օգոստոս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․3°C, որը նորմայից բարձր էր 0․3°C-ով։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 59․2 մմ կամ նորմայի 192%-ը։ Այն իններորդ խոնավ օգոստոսն էր սկսած 1935 թ.-ից։
Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ օգոստոս ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է օգոստոսի 21-ին Տաշիրում՝ 5․1°C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը օգոստոսի 4-ին՝ Ուրցաձորում՝ 39․8°C։
Օգոստոսի առաջին և երրորդ տասնօրյակներին օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից շրջանների մեծ մասում։
Օգոստոսի 2-4 ընկած ժամանակահատվածում շրջանների մեծ մասում, այդ թվում լեռնային և նախալեռնային շրջաններում, օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 2-4°C-ով։ Հատկապես բարձր ջերմային ֆոն դիտվեց օգոստոսի 23-26-ը, երբ մի շարք օդերևութաբանական կայաններում օդի օրական առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին իրենց պատմական արժեքները։
Օգոստոսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները շրջանների մեծ մասում ցածր էին նորմայից 2-3°C-ով։
Տեղումներ դիտվեցին ամսվա երկրորդ տասնօրյակին և օգոստոսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում։ Հորդառատ անձրևներ գրանցվել են օգոստոսի 10-ին Մասրիկում՝ 33․5 մմ (4 ժամվա ընթացքում) և օգոստոսի 27-ին Հանքավանում՝ 33 մմ (3 ժամվա ընթացքում)։
1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք օգոստոսը դիտվել է 2006 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 20․4°C, իսկ ամենացուրտը՝ 2009 թվականին՝ 14․7°C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ օգոստոսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 115․4 մմ, իսկ ամենաչորը՝ 1940 թվականին՝ 4․8 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ օգոստոս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1°C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 11 մմ-ով։
1lurer.am


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...