Ինչով է զբաղված Ադրբեջանը, ինչով՝ Հայաստանը
Մինչ հայաստանյան հանրության մի փոքր մասը (մեծ մասն ընդհանրապես ոչնչով չի հետաքրքրվում) կենտրոնացել է Ռուսաստանից Ադրբեջանի գնած զինամթերքի վրա, հարեւան երկրում այլ ավելի կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում:
Մենք չնկատելու ենք տալիս, որ արդեն իսկ գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագիծը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մենք մոռացել ենք այն հայ «մտքի տիտաններին», որոնք պնդում էին, թե այդ երկաթուղագիծը երբեք իրականություն չի դառնա: Մոռացել ենք նաեւ նրանց, ովքեր տարիներ առաջ մեզ համոզում էին, թե ոչ մի նավթամուղ կամ գազամուղ Ադրբեջանից դեպի Միջերկրական ծով չի կառուցվի, քանի որ Կասպից ծովում գրեթե նավթ չի մնացել:
Այսպես մեզ կերակրում էինք հեքիաթներով, զբաղվում ամեն ինչով բացի կարեւոր եւ լուրջ գործերից, իսկ Ադրբեջանը ներգրավվում էր նորանոր տնտեսական ծրագրերում:
Հիմա էլ Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության փոխնախարարն ասել է, թե Ադրբեջանի կողմից 500 միլիոն դոլարի ներդրմամբ, երկու երկրները 50 տոկոսանոց մասնակցություն են ունենալու Ռաշթ-Աստարա երկաթգծի կառուցման աշխատանքներին:
Ավելի պարզ լինելու համար ասենք, որ այս երկաթուղագիծը միմյանց հետ կապելու է ոչ միայն Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղագծերը, այլ Իրանինին երկաթուղագծով կապելու է Ռուսաստանին, Վրաստանին, Թուրքիային եւ նրա միջոցով Եվրոպային: Հնդկաստանը եւ Չինաստանը կարող են իրենց ապրանքները տարանցել կենտրոնական Ասիայի երկրներ, Ադրբեջան, Ռուսաստան եւ Եվրոպա:
Հիմա ձեզ հարց տվեք, թե ինչով ենք մենք զբաղված: հարց տվեք եւ փորձեք պատասխանել: Մենք մոլեր ենք կառուցում, ընդ որում վնասով աշխատող: Դրա հետեւանքով փակվում են հարյուրավոր խանութներ, եթե ոչ հազարավոր, կոտրում ենք փոքր բիզնեսի մեջքը:
Մոլերի անունն էլ ռուսական անուններ ենք դնում կամ մեծադիր ռուսերեն տառերով, որ Ռուսաստանի զբոսաշրջիկներին վանենք: Վերջին հաշվով ռուսներն ուզում են արտասահմանում հանգստանալ, ոչ թե Ռուսաստանում:
Մենք մտածում ենք, թե էլ ինչ անենք, որ տնտեսությամբ մի քանի հոգի զբաղվեն, իսկ մյուսները լինեն սպասարկողներ: Մենք դուրս ենք մնում բոլոր-բոլոր ծրագրերից, իսկ երկիրն էլ օտարերկրյա ներդրումների համար դարձնում անհեռանկար:
Համեմատության համար նշենք, որ 2015-ին միայն ուղղակի օտարերկրյա ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում կազմել են երեք միլիարդ հարյուր միլիոն դոլար:
Առանց հեռանկարային ծրագրերի, առանց մեծ երազանքի երկիր ենք դարձել եւ հետեւում ենք, թե էլ ինչ տնտեսական ծրագրեր կիրականացնի Ադրբեջանը: Հավատացեք, այսպես ոչ թե չի կարելի շարունակել, այլ այսպես այլեւս չի ստացվի: Երկրի թարմ միտք, գաղափարներ, իրական բարեփոխումներ եւ համարձակ քայլեր են պետք:
Top-News.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ