Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Բագրատաշենի սահմանային անցակետ
Օգոստոսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ: Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշենի անցակետ։
Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի գործունեությանը, ինչպես նաև սահմանահատման գործընթացների կազմակերպմանն ու այդ գործընթացներում անձանց իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։
Տեղում քննարկվել են սահմանահատման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հիմնախնդիրները։
Անահիտ Մանասյանը կարևորել է սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա լիարժեք իրացնելու իր հիմնարար իրավունքները՝ անկախ քաղաքացիությունից, իրավական կարգավիճակից կամ այլ հանգամանքներից։
Այցի ընթացքում քննարկվել են քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, սահմանահատման գործընթացների շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետ կազմակերպմանը վերաբերելի մի շարք հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետական սահմանը հատող երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին։
Պաշտպանն ընդգծել է, որ Սահմանապահ զորքերի ծառայողները կարևոր դերակատարում ունեն մարդու իրավունքների իրացումն ապահովելու տեսանկյունից։ Այդ համատեքստում առանձնակի կարևորվել է նրանց մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը մարդու իրավունքների պաշտպանության հարցերի տեսանկյունից։
Անահիտ Մանասյանն ընդգծել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր սահմանադրական մանդատի շրջանակում հետևողական ուշադրության կենտրոնում պահել սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ նպաստելով միջազգային չափանիշներին համապատասխան իրավունքահեն գործելակերպի ամրապնդմանը։


















































Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան