Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին
Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում է նոր զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռազմական գերատեսչությունը դա անվանել է «պատասխան քայլ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և վառելիքաէներգետիկ ոլորտի ուղղությամբ Կիևի ռեժիմի շարունակական հարձակումներին»:
Reuters գործակալության երկու աղբյուրի տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսի վերջին ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Ռուսաստանում բենզինի արտադրության ծավալը նվազել է մինչև ներքին սպառման մակարդակի մոտ 70%-ը։
Դեռևս օգոստոսի 26-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով կրեմլամերձ աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի վրա, քանի որ կարծում է, որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել:
Մոսկվան ներկայումս ուսումնասիրում է Կիևի, այդ թվում՝ նրա կենտրոնական շրջանների դեմ ավելի ագրեսիվ հարվածների հնարավորությունը, օգտագործելով ոչ միջուկային գլխիկներով բալիստիկ հրթիռներ։ Ռուսաստանի զինված ուժերի համար հնարավոր թիրախներից են Ուկրաինայի քաղաքներում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտները, ասել են պարբերականի անանուն աղբյուրները։ Նրանց գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ճնշումն ու Ուկրաինայի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների և լոգիստիկ կենտրոնների վրա չեն պարտադրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը։


















































Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան