Ավարտվեց «Անի գավաթ 2026» ֆուտբոլի սիրողական մրցաշարը
Անիի համայնքապետարանի և «Անի» համալիր մարզադպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված «Անի գավաթ 2026» ֆուտբոլի սիրողական մրցաշարն ամփոփեց արդյունքները:
Ինչպես տեղեկացրին Անիի համայնքապետարանից, մրցաշարին մասնակցելու հայտ էր ներկայացրել 13 թիմ: Մրցութային առաջին փուլն անցկացվել էր խմբային ձևաչափով, որի արդյունքներով յուրաքանչյուր խմբից լավագույն 4-ական թիմ իրավունք ստացավ շարունակելու պայքարը քառորդ եզրափակչում։ Հաջորդիվ թիմերը պայքարեցին կիսաեզրափակչում, այնուհետև՝ եզրափակչում։
Հաղթողին որոշելու համար նշանակված հարվածաշարում առավելություն ստացավ «Մաստարա» թիմը՝ արժանանալով մրցաշարի բրոնզե մեդալի։ Եզրափակչում մրցեցին «Ուռենուտ» և «Նոր Անի» թիմերը։ Գերլարված և դիտարժան պայքարն ավարտվեց 1։1 հաշվով։ Հաղթողին որոշեց հարվածաշարը, որտեղ հաջողությունն ուղեկցեց «Ուռենուտ» թիմին: Վերջինս էլ հռչակվեց «Անի գավաթ 2026»-ի չեմպիոն։
Մրցաշարի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Անիի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, «Անի» համալիր մարզադպրոցի ղեկավար կազմը:
Մրցաշարն ամփոփվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի կողմից պարգևատրվեցին մրցաշարում լավագույնս հանդես եկած ֆուտբոլիստները, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացան մեդալների և պատվոգրերի։ Իսկ «Անի գավաթ 2026»-ի չեմպիոն «Ուռենուտ» թիմին հանձնվեց գլխավոր մրցանակը՝ մրցաշարի գավաթը։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպ...
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը