Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին Մյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ին Ռեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց Վալենսիային Հայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերում Տան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվել Բարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացել Իրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիին Ալիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի մերկայացուցչական պատվիրակությանը Հրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերը Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. Լավրով

Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ՃապոնիայումՄյունխենի համաժողովում Ռուբիոյի գլխավորած ամերիկյան պատվիրակության մեջ կլինեն 50 կոնգրեսական եւ 2 նահանգապետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Փաշինյանի հետ սկսվելու է 17։30-ինԵղիշե Մելիքյանը հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին Apple Daily-ի հիմնադիր Ջիմի Լային դատապարտել է 20 տարվա ազատազրկմանՌեալը Կարերասի և Մբապեի գոլերի շնորհիվ հաղթեց ՎալենսիայինՀայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերումՏան մաքրության ժամանակ հակատանկային հրթիռ է հայտնաբերվելԲարձրությունից ընկնելու հետևանքով՝ երեխաները հրաշքով են ողջ մնացելԻրանում 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ ՄոհամմադիինԱլիևը ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի մերկայացուցչական պատվիրակությանըՀրապարակվել է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերըԱռայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փեզեշքիանն Իրանում ցույցերի արմատական ​​պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանդիպումների շարք է սկսելԴիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան«Սարոյանական գույներ․ բառերից անդին». Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրություն (ֆոտոշարք)Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիԱռաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանըՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել Իրանին
Հայաստան

Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպի ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն տանող ճանապարհը պարզ չէ, հեշտ չէ, երբեմն այն լի է խոչընդոտներով, ակոսներով, որոշ դեպքերում նաև՝ շեղումներով և հետադարձներով։ Ըստ դեսպանի՝ եվրոպական փորձն այսօր ապացուցում է, որ ժողովրդավարության և իրավունքների գերակայության նկարագիրը բավականին պարզ է, բայց այն աշխատանքը, որ արվել է դրա հետևում, նրա դիտարկմամբ՝ շատ ավելի ծավալուն է։

«Անկասկած, մենք ԵՄ-ում ցանկանում ենք համագործակցել մեր հայաստանյան գործընկերների՝ կառավարության և քաղհասարակության հետ, առաջին հերթին՝ օգնելու լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են այդ ճանապարհին։ Չկա կատարյալ ժողովրդավարության հասնելու մեկ մոդել, չկա դատաիրավական կամ դատական իշխանության մեկ լավագույն մոդել. դա պետք է գտնի Հայաստանը, և ԵՄ-ն որևէ բան չի պարտադրում, որևէ համընդհանուր մոդել չկա, պարզապես ցանկանում ենք օգնել՝ կիսվելով փորձով, գործիքներով, ստանդարտներով, հենանիշներով, համեմատության ելակետերով»,- ասաց նա։

Դեսպանն անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարին և նշեց, որ բավարարված է ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնություններով.

«Խոսքը վերաբերում է ընտրական կոռուպցիայի, ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման, ինչպես նաև՝ սպառնալիքներ օգտագործելու գործընթացների կարգավորման համար ստեղծված նոր օրենսդրական դրույթներին։ Սա ցույց է տալիս, որ մեր երկխոսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ, քանզի վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի հաշվետվության մեջ նշվել է, այս ուղղությամբ բանավեճեր են եղել նաև ԵԽ-ում, եվրոպական այլ հաստատություններում՝ ևս մեկ անգամ փաստելով, որ ՀՀ կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսությունը կառուցողական է, դրական, և մենք ողջունում ենք այս զարգացումները։

Հավատացած ենք, որ ընդունումից և իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար և ավելի լավը, ինչը, կարծում եմ՝ բոլոր հայերն ուզում են։ Հետևաբար՝ ես մեծապես խրախուսում եմ դա»։

Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն աջակցելու է հակակոռուպցիոն նախաձեռնություններին՝ նաև ֆինանսական գործիքներով. «Միջոցառումները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, մոտ 20 մլն եվրո ՀՀ բյուջեին աջակցության մի մասն են կազմում։ Այդ մասը վերաբերում է վարչարարության բարելավմանը, պետական կառավարմանը։

Մենք պատրաստ ենք ձեզ օգնել այդ պայքարում։ Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Մենք շատ ուրախ ենք, որ հայ իշխանություններն այսօր շատ հաճախ են բարձրացնում այդ հարցը, խոսում են, թե ինչ ծախսեր են անհրաժեշտ այդ նպատակին հասնելու համար, ինչը շատ լավ է, որովհետև կոռուպցիայի խնդիրը Հայաստանում այլևս տաբու չէ, բոլորն ընդունում են, որ այդ խնդիրը կա, քննարկում են դրա լուծման տարբերակները, ինչը ուսուցանելի է այլ երկրների համար։ Նույնիսկ, եթե անհամբեր եք արդյունքների տեսանկյունից, միևնույն է, արդեն օրինակելի փորձ ստեղծել եք։

Ես հավատում եմ, որ դուք այդ ներուժն ունեք՝ հաջողության հասնելու համար։ Հանրությունը պետք է այս ամբողջ նախաձեռնության մասը լինի, միայն կառավարությունը չէ։ Հանրությունը պետք է ստեղծի անհանդուրժողականության միջավայր կոռուպցիայի հանդեպ, առանց դրա որևէ կառավարություն հաջողության չի հասնի, հավատացեք»։