Հայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունը
Հայաստանում միգրացիոն ռազմավարությանն առնչվող վերջին փաստաթուղթը հաստատվել է տարիներ առաջ։ Այժմ ՆԳՆ–ն միգրացիոն նոր ռազմավարություն է մշակում։ Առաջիկայում այն արդեն քննարկման կներկայացվի։ Հեղինակներն ընդգծում են, որ նոր հայեցակարգով Հայաստանի քաղաքացիության ինստիտուտը նոր արժեք կունենա։ Նախկին բոլոր փաստաթղթերում քաղաքացիության ինստիտուտը թերություններ է ունեցել։
Ավելի քան քսան տարի ապրել եվրոպական որևէ երկրում, մեծացնել երեխաներին և ինչ–որ պահի մտածել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին։ Առաջին հայացքից պարզ թվացող այս իրավիճակն իր բարդություններն ունի։ Զրուցակիցս չի ցանկանում ներկայանալ, բայց պատմում է․
«Ես ապրում եմ Եվրոպայում, ՀՀ քաղաքացի եմ: Ունեմ խնդիրներ, դեռ չգիտեմ՝ դրանք լուծելու համար հրաժարվեմ Հայաստանի քաղաքացիությունի՞ց, թե՞ ոչ»:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նման բազմաթիվ օրինակներ գիտի։ Հենց դրա համար էլ ասում է՝ քաղաքացիության ինստիտուտը Հայաստանում պետք է արժևորվի։ Հղում անելով գործող օրենսդրությանը, փոխնախարարն ասում է՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնող անձը 10 րոպե հետո կարող է նորից դիմել ու վերականգնել այն․
«Արդյո ՞ք սա տրամաբանական ու նորմալ է։ Կարծում եմ՝ ոչ։ Եթե անձը դադարեցնում է ՀՀ քաղաքացիությունը, նա իր կամքով ասում է, որ չի ցանկանում լինել ՀՀ քաղաքացի։ Սա նշանակում է, որ այն պայմանագիրը, որն ունեն պետությունը և քաղաքացին, քաղաքացին ասում է, որ դադարեցնում է այն։ Բայց շենքի շուրջ մի պտույտից հետո կարող է գա ու ասի, որ ցանկանում է լինել ՀՀ քաղաքացի»։
ՀՀ օրենսդրությամբ՝ անչափահասը կարող է դադարեցնել քաղաքացիությունը, եթե ծնողներից մեկը հրաժարվել է քաղաքացիությունից։
Անձի և պետության կայուն իրավական կապ՝ փոխադարձ իրավունքներով և պարտականություններով․ սա է քաղաքացիության ինստիտուտի բովանդակությունը՝ վստահ է ՆԳ փոխնախարարը։ Սակայն, ըստ Արմեն Ղազարյանի, տարիներ շարունակ քաղաքացիությունն ընկալվել է որպես տրանսակցիոն գործիք և կիրառվել է գործառական նպատակներով, չի կարևորվել քաղաքացիության ինստիտուտի բուն բովանդակությունը։ Ղազարյանը նշում է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները սկսում են ավելանալ, երբ աշխարհի որևէ կետում իրավիճակը սկսում է սրվել․
«Եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ քաղաքացիությունը երկու նպատակով է օգտագործվել՝ առաջինը ձեռք բերելու ճամփորդական փաստաթուղթ։ Օրինակ՝ այն տարիներին, երբ մեր հայահոծ համայնքներում կային խնդիրներ, օրինակ՝ որոշակի երկրների հետ, երբ մեր հայրենակիցները չէին կարողանում ճամփորդել, այժմ էլ կա նման իրողություն ՌԴ հայ համայնքի հետ կապված, ապա դիմումների ակնհայտ աճ՝ քաղաքացիություն ձեռք բերելու համար»։
2025–ին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը գերազանցել է 32 հազարը։ Նախորդ երկու տարիներին դիմումների քանակը եղել է 20 հազարից քիչ ավելի։ Իսկ դրանից առաջ ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը տարեկան 8 հազարը չի գերազանցել․
«Տեսնում ենք՝ ինչ որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, տեղի ունեցան սահմանափակումներ ՌԴ քաղաքացիների նկատմամբ, տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ։ Եթե ուսումնասիրենք հիմքերը, ապա կտեսնենք, որ հիմնականում ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներն են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Եթե մի քիչ խորացնենք, կտեսնենք , որ հիմնականում արական սեռի քաղաքացիներն են»։
Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը 2026–ի առաջին կեսի վիճակագրությունն է ներկայացնում․
«Առաջին կիսամյակում քաղաքացիության շնորհման դիմումները եղել են 13․086, շնորհումները 14․770, այս ցուցանիշից 8․676–ը եղել են Ղարաբաղից տեղահանված անձանց շնորհումները։ Քաղաքացիության դադարեցման դիմումները նվազել են՝ 914։ Փաստացի դադարները 2․495 քաղաքացի, նախորդ տարիներին ՝ դրանք մոտ 2․000 են եղել»։
Հետևաբար քաղաքացիությունը գործիքայնացվում է ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։ Հայերի համար քաղաքացիություն ստանալը բարդ չէ ՝ասում է Դավթյանը։ Պետությունը նրանց, ըստ էության, ոչ մի պայման չի առաջադրում․
«Սա խնդիր է, որը պետք է հասցեագրվի»։
Նշված բոլոր հարցերը պատասխան կստանան արդեն միգրացիոն նոր ռազմավարության մեջ։ Փաստաթուղթը մշակման վերջին փուլում է։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն