Գվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել է
«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝ անգլիական ակումբում անցկացրած վերջին երկու մրցաշրջանների մասին պատմող նոր՝ «Գեղեցիկ մոլուցք» վավերագրական ֆիլմում ուշագրավ և անչափ անկեղծ դրվագ է ցուցադրվել թիմի հանդերձարանից։
Դրվագը վերաբերում է 2024 թվականի դեկտեմբերին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում Թուրինի «Յուվենտուսի» դեմ կայացած խաղին, որում անգլիական ակումբը զիջել էր 0:2 հաշվով։ Այդ հանդիպման ժամանակ Գվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել է և դա կապելով ֆուտբոլային կրքի հետ։
«Տղանե՛ր, ուզում եմ մի բանում խոստովանել ձեզ։ Ես, գրողը տանի, ամուսնալուծվել եմ մոլորակի ամենագեղեցիկ կնոջից։ Նա իմ կինն է, իմ նախկին կինը։ Ես նրան անհավանական շատ եմ սիրում, բայց մենք կորցրինք կիրքը։
Իսկ ինչպե՞ս եք դուք ֆուտբոլ խաղում։ Ուղղակի խաղո՞ւմ եք, թե՞ ձեր ներսում ինչ-որ բան կա։ Ի՞նչ է կիրքը։ Կյանքում, ինչ էլ որ անեք, արեք դա կրքով։ Ինձ պետք չեն պարզապես լավ ֆուտբոլիստներ, ինձ պետք են կրքոտ ֆուտբոլիստներ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Sun-ը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Երջանիկ եմ հայտնվել նման մեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբում. Ռոնալդ Արաուխո