Արամ Հարությունյանը խնդիրների առաջ է կանգնել
«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի ոլորտներում նախկին նախարար եղած և այդ համակարգերից բազում շինություններ սեփականացրած, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) այսօր որոշ խնդիրների առաջ է կանգնել:
Նրա անհամար բիզնեսներում քիչ չեն փայատեր գործընկերները: Այժմ նրանք խիստ անհանգստացած են: «Փաստի» տեղեկություններով, նրանք «երազում են» ժամ առաջ ազատվել Բուլկի Արամի հետ համագործակցելուց, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Բանն այն է, որ նրանք վախենում են կորցնել իրենց բիզնեսները, ինչպես իր ողջ բիզնեսը կորցրեց Արամի հետ մի ժամանակ գործ անող Եղվարդի Քաջիկը:
Քաջիկը, որ նախկին նախարարի բիզնես պարտնյորն էր, ոչ միայն կորցրեց իր բոլոր բիզնեսները, այլև… ինքն էլ կորավ տեսադաշտից: Եվ որոշ ժամանակ նրա մասին տեղեկություններ չկային:
Այս օրինակը շատ է անհանգստացրել Բուլկի Արամի գործընկեր փայատերերին, նրանք մտածում են իրավիճակից անկորուստ և անշառ դուրս գալու մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ