Ոստիկանները երեկ «գրավել» են «Նորք»-ի հոգեբուժարանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փաստը» ահազանգ ստացավ այն մասին, որ թվով մոտ 20 ոստիկան այցելել է «Նորք» հոգեբուժական կենտրոն և ստուգումներ իրականացրել, չնայած հոգեբուժարանում այս պահին հիվանդներ չկան:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններն օպտիմալացվում են, և այդ շրջանակներում որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հիվանդները տեղափոխվել են:
Տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց «Նորքի» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Սիմոնյանի հետ, ով սկզբում փորձեց հետաքրքրվել, թե ով է ահազանգել, քաղաքացինե՞րը, թե աշխատակիցները, որից հետո պատասխանեց. «Հաճախ են ոստիկաններն այցելում հոգեբուժարան տարբեր հարցադրումներով: Դատախազությունից են գալիս, դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու համար են գալիս: Դա սովորական երևույթ է, քանի որ շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության հետ: Ինչ վերաբերում է մեծ թվով ոստիկաններ այցելելուն, ապա թիվ չի հաշվառվում ոստիկանների այցի ժամանակ»,– ասաց տնօրենը:
Նա նաև տեղեկացրեց, որ հոգեբուժարանի հիվանդները դեկտեմբերի 27–ին տեղափոխվել են և հիվանդների հետ կապված որևէ հարցի պատճառով չէ, որ ոստիկաններն այցելել են կենտրոն: Ինչ վերաբերում է բուժհաստատությունների միաձուլմանը, ապա այս պահին դեռևս սպասում են, թե երբ միաձուլումը լիարժեք իր ավարտին կհասնի:
Լուրը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Նա «Փաստին» տեղեկացրեց, որ մեծ թվով ոստիկաններ «Մարաշ» այցելել են օրեր առաջ, հոգեբուժարանի հիվանդներին «Նուբարաշենի» հոգեբուժարան տեղափոխելու համար: Տնօրենի ասածն ու Ահարոնյանի ներկայացրածն իրար հակասում են, բայց փաստն այն է, որ մեծ թվով ոստիկաններ երեկ մտել են հոգեբուժարան… և դուրս եկել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ