Մի բարձրաստիճան պաշտոնյա թունդ «քաշվել է»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց ապրիլի 1–ից հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը:
Երբ ամիսներ առաջ շուխուրն ընկավ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելելու մասին, մեր շատ բարձր պաշտոն ունեցող այրերից մեկը արագ գործի անցավ:
«Փաստի» տեղեկություններով, նա Բարգրատաշենի մաքսակետի մոտ, ավելի ճիշտ՝ Սադախլոյի մոտ, որը Վրաստանի տարածքում է, մի ճոխ հիմնարկություն «բացեց»: Կառուցում է մի շինություն, որը շուտով կավարտվի: Այդտեղ նրա հիմնած ծառայությունը պետք է աջ ղեկով ավտոմեքենաները վերափոխի եւ դարձնի ձախ ղեկով: Եթե Հայաստանում դրա համար պահանջվում է 600–800 դոլար, ապա բարձրաստիճան պաշտոնյան Սադախլոյում շատ գայթակղիչ գին է դնում:
Այնտեղ ղեկը փոխելու համար կպահանջվի ընդամենը 250–300 դոլար: Պատկերացնո՞ւմ եք տարբերությունը: Բոլորը, մինչեւ Հայաստան մտնելը, ղեկերը փոխած կմտնեն երկիր:
Բայց բարձրաստիճան մեր պաշտոնյան «թունդ քաշվել» է:
Բանն այն է, որ Վրաստանի կառավարությունը օրերս որոշում է կայացրել իր տարածքում արգելել աջ ղեկը ձախով փոխարինելու բոլոր ծառայությունների գործունեությունը:
Իսկ մեր պաշտոնյայի «սերվիսը» Վրաստանի տարածքում է:
Միշտ չէ, որ շուստրիությունը օգուտ է բերում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ