Բենզինի գինն աճել է 1,6%–ով
«Փաստ» օրաթերթը գրում է.
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,1% գնաճ: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի գինն աճել է 1,6%–ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1,8%–ով: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 18,2% եւ 18,9% գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,1–1,2%–ով, իսկ մայրաքաղաքում գրանցվել է 0,2% գնանկում:
Ըստ ԱՎԾ–ի՝ թանկացումներ են գրանցվել նաեւ ծառայությունների ոլորտում:
Այսպես, մատուցված ծառայությունների ոլորտում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0,1% հավելաճ:
Համաձայն վիճակագրության ՝ բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,2%–ով: Հանգստի եւ մշակույթի ծառայությունները նույնպես թանկացել են: Գնաճն այստեղ 1,2% է կազմել, իսկ հյուրանոցային ծառայություններինը՝ 1,3%:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի ծառայությունների սակագների 0,5% նվազում (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 1% նվազումով), իսկ առողջապահության, կապի եւ կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,1–0,2% հավելաճ, իսկ 2–ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0,1%–ով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ