ՊՆ համարանիշները հետ են վերցրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ համարանիշներով մեքենա վարելը Հայաստանում տարիներ շարունակ եղել է արտոնություն, որից օգտվել են անգամ նախարարության հետ առնչություն չունեցող անձինք: Նախ՝ այդ մեքենաներին ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն կանգնեցրել եւ տուգանել, բացի այդ` ՊՆ պետհամարանիշով մեքենաների վարորդները չեն տուգանվել նաեւ տեսախցիկների արձանագրած խախտումների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից, այդ թվում պաշտոնաթող բարձրաստիճան սպաներից հետ են վերցրել ՊՆ համարանիշները: Դրանցից ունեցել են գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, եւ այլք:
Հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարար Վիգեն Սարգսյանը հրահանգել է, որ նախարարության համարներով կարող են ազատ երթեւեկել միայն գործող վարչության պետերը, նրանց տեղակալները եւ առանձին բաժնի պետերը:
Բացի այդ` նա հրահանգել է արձանագրված խախտումների համար տուգանքների ծանուցագրերն անպայման ուղարկել հասցեատերերին: Փաստորեն, Հայաստանի իշխանություններին մեկ ապրիլյան պատերազմ էր պետք, որպեսզի ուշքի գան եւ գոնե բանակի առումով վերջ դնեն ապօրինություններին, արտոնյալ կարգավիճակին եւ այսպես շարունակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ