Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
«Հիստոջեն» հայ գերմանական պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնն իր բնույթով եզակի լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն է Հայաստանում: Առողջապահական համակարգում լաբորատորիաները բազմաթիվ են ու տարատեսակ, սակայն նույնքան տարատեսակ են դրանց տված պատասխանները: Այնինչ հայտնի է՝ արդյունավետ բուժման նախապայմանը ճիշտ ախտորոշումն է:
Այժմ ճշգրիտ ախտորոշման, հյուսվածաբանական և հիստոքիմիական բարձրակարգ հետազոտությունների ու կասկածի տեղ չթողնող պատասխան ստանալու հասցեն մեկն է՝ Երեւան, Ադոնցի 6/1, «Հիստոջեն» կենտրոն: Կենտրոնն իր առջեւ դրել է նպատակ՝ Հայաստանում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի առողջական խնդիրների դեպքում պացիենտը ստանա լիարժեք պատասխան, իսկ բուժող բժիշկը դրանց հիման վրա շատ ավելի արդյունավետ բուժում նշանակի: Գործունեության դեռեւս կարճ ժամանակահատվածում գրագետ եւ արագ կազմակերպված, պրոֆեսիոնալ աշխատանքը, գերժամանակակից սարքավորումներով հագեցվածությունն ու գերմանական փորձի վրա հիմնված մոտեցումները շահել են թե պացիենտի, թե բժիշկների վստահությունը:
Ողջ աշխարհում վստահություն վայելող ախտաբանության լաբորատորիայի գերմանական մոդելը «Հիստոջեն»-ը ներդրելէ ՀՀ-ում: Կենտրոնի առաջատար ախտաբանները 12-13 տարվա վաղեմության սերտ կապեր ունեն գերմանացի գործընկերների հետ:
Երբ կլինիցիստի եւ ախտաբանի կարծիքների տարամիտում կա, կամ կենտրոնի բժիշկները հետազոտության արդյունքի հարցում վերջնական եզրահանգման չեն գալիս դիմում են գերմանացի գործընկերներին՝ անելու այնպիսի կրկնակի հետազոտություններ, որոնք «Հիստոջենին» դեռ հասանելի չեն: Որոշ դեպքերում թվայնացվում է պատկերն ու ուղարկվում գերմանացի մասնագետների վերջնական եզրահանգմանը, կամ հյուսվածքային պարաֆինային բլոկներ են ուղարկվում՝կախված խնդրից:
«Հիստոջեն» կենտրոն պացիենտը գալիս է արդեն որոշակի նախնական ախտորոշմամբ, երբ հիվանդից բջջային կամ հյուսվածքաբանական նյութը վերցված է: Պատասխանները ստանում են սեղմ ժամկետներում՝ 3-4 օրում:
Կենտրոնում 99 տոկոս ճշգրտությամբ ախտորոշվում են ուռուցքային հիվանդությունները, հյուսվածաբանական հետազոտության միջոցով հստակեցվում է՝ ուռուցք կա՞, թե՞ ոչ, իսկ իմունոհիստոքիմիական հետազոտությունը տալիս է տարբերակիչ ախտորոշում՝ բարորակ-չարորակ ուռուցքների տարանջատմամբ: Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող են նկատել անգամ ամենանախնական փուլում: Հայաստանում «Հիստոջեն»-ը միակ լաբորատորիան է, որտեղ կատարվում են մանկական ուռուցքային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումներ, թոքի քաղցկեղի ALK մուտացիայի որոշում:
MSI հետազոտությունը ևս Հայաստանում իրականացվում է բացառապես այս կենտրոնում՝իմունոհիստոքիմիականմեթոդով: Հետազոտության շնորհիվ հնարավորություն է տրվում ճշգրիտ ախտորոշել ուռուցքային հիվանդությունը և անհատականացնել հակաուռուցքային թերապիան՝ խուսափելով անարդյունավետ դեղորայքին նշանակումից:
Ախտորոշվում են նաև մեծաթիվ ոչ ուռուցքային հիվանդություններ, մաշկային խնդիրներ: Բացառիկ վերազինման ու մոտեցումների շնորհիվ կենտրոնում կարողանում են նաև պարզել՝ ինչի հետեւանք են պարբերաբար վիժումները և անպտղությունը:
Պրոֆեսիոնալիզմ, ավտոմատացված պրոցեսներ, արագ պատասխաններ ու վստահելի որակ. այս սկզբունքներով են շարժվում կենտրոնի մասնագետները համագործակցելով հայաստանյան բազմաթիվ բուժհաստատությունների հետ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ