Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում ամերիկյան զինված ուժերը «շատ ուժեղ հարված» կհասցնեն Իրանին։ Նա այս հայտարարությունն արել է Fox News-ի հետ հարցազրույցում ու նորից արտահայտել այն տեսակետը, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։ «Մենք շատ լավ քննարկումներ ենք ունենում, բայց նրանք չեն ցանկանում դա խոստովանել»,- ասել է Թրամփն ու ընդգծել, որ դիվանագիտական լուծումը նախընտրում է նոր ռազմական հակամարտությունից։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար, և պարզաբանել, որ «եթե Իրանի իշխանությունները կրկին նահանջեն, նրանք իսկապես ուժեղ հարված կստանան»։ «Նրանք դա գիտեն, հասկանում են, որ ես այլընտրանք չունեմ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Դա շատ պարզ է»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։ Նա վստահեցրել է, որ Իրանի կողմից միջուկային զենքից հրաժարվելը պաշտոնապես կամրագրվի:
Թրամփը լրագրողների ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքը կարող է հայտնի դառնալ առաջիկա 48 ժամվա ընթացքում, իսկ Հորմուզի նեղուցը կարող է բացվել արդեն օգոստոսի 5-ին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնություն ձեռք բերվի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել