Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են Լաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը ՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք Radio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախ Բրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է» Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ Սերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտուն Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է

Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել ենԼաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունըՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերքRadio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախԲրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է»Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում«Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել էՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՖիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվելԻրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. ԹրամփՍերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտունՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էՀայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համարԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան

Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը, որի ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որում նա վարչապետին մեղադրում էր մարտի 1-ի համար:
 
Նրա խոսքով՝ դա շատ տարօրինակ էր այն առումով, որ մարտի 1-ին Լևոն Քոչարյանը երիտասարդ տղա է եղել, ոչ թե 7-ամյա երեխա: «Ինքն ամեն ինչից պետք է տեղյակ լիներ թե՛ ընտանիքում, թե՛ փողոցում և ընդհանրապես մարտիմեկյան դեպքերի հետ կապված: Եթե նույնիսկ տեղյակ չի եղել, այս տարիների ընթացքում իր ժանրի մեջ բացառիկ մի ֆիլմ է նկարահանվել փաստահավաք խմբի զեկույցի և նկարահանումների հիման վրա: Դա «Կորսված գարունն» է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
 
Նրա խոսքով՝ առավոտյան 06:00-ին տեղի ունեցած բիրտ գործողությունները որակվել են որպես քննչական գործողություններ՝ մոռանալով, որ ըստ օրենքի՝ քննչական գործողությունները պետք է տեղի ունենան ժամը 07:00-ից հետո: 
 
Քոչարյանի խոսքով՝ հետո պարզվեց, որ այդ գործողությունները նկարահանել են, և այդ նկարահանողների ժամը ֆիքսված էր, և այդտեղ առաջին խախտումներն էին, բայց որպեսզի դա կարողանան փաթեթավորել, տեղի են ունեցել խարդավանքների հսկայածավալ գործողություններ:
 
«Եվ հիմա ՄԻԵԴ-ի որոշման մեջ արձանագրումներ կան 5 զեկույցներից, որոնք անշրջելի զեկույցներ են, որոնց մեջ ներառված են եղել ներքին զորքերի սպա՝ կապիտան Համլետ Թադևոսյանի հանգամանքներից սկսած մինչև անօրինական զինված խմբավորումների ստեղծումը, 0038 հրամանը»,- ասաց պատգամավորը՝ ներկայացնելով՝ ինչպես է եղել, որ այդ գործողությունները կապվում են Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլև իր անձի հետ: Նրա խոսքով՝ փաստահավաք խմբի ձեռքին է հայտնվել 0038՝ խիստ գաղտնի հրամանը, որից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք, թե մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն:
 
Պատմական ակնարկ կատարելով՝ ներկայացրեց, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրել Ռոբերտ Քոչարյանին Հայաստան և նշանակել վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի: «Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը սխալվեց: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից: Դա ակնհայտ էր»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
 
Նա անդրադարձավ նաև Հայաստանում իրար հաջորդող քաղաքական սպանություններին: «Տեղի էին ունենում սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ»,- ասաց նա:
 
Անդրանիկ Քաչարյանը ներկայացրեց, թե ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին ու դրանից հետո՝ ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում: «Բայց չէ՞ որ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հրավիրել էր, որ լուծեր խաղաղության խնդիրը: Խաղաղության խնդիրը չլուծվեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք: Այդ իշխանության խնդիրը հոկտեմբերի 27-ով լուծվեց»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
 
Պատգամավորը շեշտեց նաև՝ այս օրերին համոզվել է՝ «Հայաստան» խմբակցության փաստացի տեղապահը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը, քանի որ հենց նա է արձագանքում այն մեղադրանքներին, որոնք կապված են իր հոր կառավարման տարիների հետ: