Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
Ինչպես տեղեկացնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը, Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության խորհրդարանական խմբի կազմավորման պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են խմբի նախագահ, պատգամավոր Մարիա Լուիսա Գոնսալես Էստեվարենան, խմբի անդամները, Պատգամավորների պալատի միջազգային և ինստիտուցիոնալ հարաբերությունների վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը և դեսպանության երրորդ քարտուղար Ռուզաննա Ազրոյանը։
Դեսպան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Գոնսալես Էստեվարենային՝ Արգենտինա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահի պարտականությունները ստանձնելու, իսկ մյուս պատգամավորներին՝ խմբին անդամակցելու համար։ Նա նաև առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել խմբի նախկին նախագահ, պատգամավոր Լիլիա Լեմոյնեին՝ նախորդ երկու տարիների ընթացքում ծավալված արդյունավետ և սերտ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Մասնավորապես, քննարկվել են բարեկամության խորհրդարանական խմբի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, նախանշվել են ապագա համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Երկուստեք ընդգծվել է նաև Արգենտինայի հայ համայնքի նշանակալի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամության, փոխըմբռնման և բազմաոլորտ համագործակցության ամրապնդման կարևոր կամուրջ։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը և երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացմանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել