Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատերազմին դեմ միակ կուսակցությունը՝ «Յաբլոկո»-ն, դուրս մնաց ընտրապայքարից Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են Լաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը ՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք Radio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախ Բրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է» Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ

Պատերազմին դեմ միակ կուսակցությունը՝ «Յաբլոկո»-ն, դուրս մնաց ընտրապայքարիցՀանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալԱրմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել ենԼաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունըՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերքRadio Caroline ռադիոկայանի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Կարլ III-ի մահվան մասին լուրը և փախԲրեդ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, ով «վիճակախաղում շահել է»Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում«Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել էՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՖիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվելԻրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. ԹրամփՍերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտունՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էՀայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համարԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին
Գիտություն

Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը

Սևանում անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը, որտեղ բացման ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ AgriTech-ը միավորում է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն համարվող երկու ոլորտներ՝ գյուղատնտեսությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները, որոնց արդյունավետ համադրումը ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայման է։

Իր խոսքում Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր գյուղատնտեսությունն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ տվյալների մշակման, արհեստական բանականության (ԱԲ), պատկերների վերլուծության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման։ Նրա խոսքով՝ այս առաջադեմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կառավարել գյուղատնտեսական գործընթացները, բարձրացնել արտադրողականությունը, օպտիմալ օգտագործել բնական ռեսուրսները, նվազեցնել ծախսերը և ժամանակին արձագանքել ոլորտում առաջացող մարտահրավերներին՝ ապահովելով գյուղատնտեսության կայուն և մրցունակ զարգացումը։

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականություններից է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) խրախուսումը՝ տարածաշրջանում R&D տեխնոլոգիական յուրօրինակ հանգույց դառնալու և նորարարությունը խթանելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Կառավարությունը հետևողականորեն ներդրումներ է կատարում մարդկային կապիտալի զարգացման և ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում ստեղծվող գիտելիքն ու տեխնոլոգիական լուծումները ծառայեն ինչպես տեղական տնտեսությանը, այնպես էլ արտահանվեն միջազգային շուկաներ։

Անդրադառնալով ԱԲ ոլորտի ենթակառուցվածքներին՝ նախարարը շեշտել է, որ բարձր արտադրողականության հաշվարկային ռեսուրսները կարևոր նախապայման են նաև գյուղատնտեսության ոլորտում նոր թվային լուծումներ ստեղծելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության համագործակցությունը՝ նշելով, որ Հրազդանում  գտնվող ԱԲ գործարանը հնարավորություն կտա ապահովել զգալի հաշվարկային հզորություններ, որոնք կծառայեն նաև գյուղատնտեսական նորարարությունների զարգացմանը։

Անդրադառնալով տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին՝ նախարարը նշել է, որ դեռևս 2022 թվականին Հայաստանը ձեռք է բերել Երկրի հեռավար դիտարկման իր առաջին արբանյակը, իսկ այժմ Կառավարությունը նախաձեռնել է ևս երկու նոր, հեռավար դիտարկման արբանյակների ձեռքբերման գործընթաց։ Նրա խոսքով՝ նոր արբանյակները գյուղատնտեսության ոլորտը կապահովեն օպերատիվ և բարձր ճշգրտությամբ տվյալներով, որոնք հնարավորություն կտան ժամանակին գնահատել հողատարածքների ընթացիկ վիճակը, կատարել հիմնավորված կանխատեսումներ և առավել արդյունավետ կառավարել հնարավոր ռիսկերը։ Նախարարը շեշտել է, որ սա չի սահմանափակվում միայն արբանյակային պատկերների ստացմամբ․ այն ներառում է նաև դրանց արագ մշակման, վերլուծության և գործնական կիրառման ամբողջական համակարգի ձևավորում։ Նախարար Հայրապետյանի գնահատմամբ՝ այս մոտեցումը կնպաստի տվյալահեն որոշումների կայացմանը, կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը և կուժեղացնի Հայաստանի մրցունակությունն ու տեխնոլոգիական ինքնաբավությունը ոլորտում։

Մխիթար Հայրապետյանն այս համատեքստում կարևորել է նաև գյուղատնտեսության մեջ ավտոմատացված համակարգերի ներդրումը՝ ընդգծելով ռոբոտաշինության ոլորտի զարգացման հրամայականը, ինչը հենց գյուղատնտեսությանը կարող է ապահովել աշխատանքների ավտոմատացում, բարձրացնել բերքատվությունն ու նվազեցնել ծախսերը։ Ըստ նախարարի՝ դրանք կօգնեն առավել ճշգրիտ խնամել հողը և բերքը՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։

Ելույթն ամփոփելով՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այժմ առաջնահերթությունը պետության և մասնավոր հատվածի ջանքերի համադրումն ու գործընթացների արագացումն է, որպեսզի նորարարական լուծումները հնարավորինս սեղմ ժամկետներում ներդրվեն գյուղատնտեսության ոլորտում։