Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ Սերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտուն Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համար ԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշը Ամուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր Չարդ Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել

Շիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՖիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվելԻրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. ԹրամփՍերբիան պատրաստվում է միանալ Շենգենյան գոտունՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էՀայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համարԱԺ նախագահը պարզաբանել է՝ որտեղից է գալիս Հայաստանի տարածքի 29 հազար 743 քկմ ցուցանիշըԱմուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր ՉարդԳևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՌոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալՀաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիներըApache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել էԹրամփը «սարսափելի սխալ» է որակել Ջանի Ինֆանտինոյի հեռացումը Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն ԳյումրիումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնըԵրիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույցՀայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս ԽանդանյանՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններինՌուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով․ԶելենսկիԼարվածություն և բախումներ Սիրիայի հյուսիս-արևելքումԴամասկոսի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ԱսադինԱվստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԷնդրիկը չի հեռանա «արքայական» ակումբիցԿապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և երթուղայինի բախման հետևանքով 7 անձի վիճակը բավարար էԿասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄԿան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. ԶելենսկիՊետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. ՋուլհակյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՎթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոնԿասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառվող երեք հիմնական ռազմավարությունների մասինՇիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինիԿոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբԳլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. ՊանկինՅակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարիԿասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունըԳարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԹրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինՊետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՍելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել էԹրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington PostՁերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինքՊրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջՍտամբուլում հայ տղամարդ է սպանվելԿանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններԻնձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան
Տեսանյութեր

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

2026 թվականի առաջին վեց ամսում Քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության 171 դեպք է արձանագրվել՝ 6 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 33, սեփականության դեմ ուղղվածները՝ 20,7, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 85,7 տոկոսով։ Նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը, աճել՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։
Հաշվետու ժամանակահատվածում Սյունիքի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործության դեպք չի արձանագրվել։
Ընդհանուր պատկերում մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի սպասարկման տարածքում գրանցված հանցագործության 234 դեպքից բացահայտվել է 203-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 86,8 տոկոս։ Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 40, իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղվածները՝ 42,9 տոկոսով։ Աճել են նաև ընտանեկան բռնության, նվազել՝ անչափահասների նկատմամբ կատարված դեպքերը։

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում արձանագրվել է հանցագործության 130 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29,3 տոկոսով պակաս։ Դեպքերի նվազմանը զուգահեռ նվազել է նաև բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 73,8 տոկոս։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 58,6, մարդու դեմ ուղղվածները՝ 17,4 տոկոսով։ Նվազել են նաև ընտանեկան բռնության դեպքերը։ Աճել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցվել է հանցագործության 86 դեպք, բացահայտվել՝ 66-ը։ Աճը կազմել է 30,3 տոկոս։ Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված, նվազել՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 57 դեպք, բացահայտվել՝ 48-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 84,2 տոկոս: Աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։
Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները 72 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 23 531 արձանագրություն, այդ թվում՝ չամրակապված վարելու 6378, արագության գերազանցման 2250 դեպք։
Ոստիկանության գվարդիայի Կապանի և Գորիսի պետական պահպանության բաժնի պետերը ներկայացրել են կատարած աշխատանքը, ընդգծել, որ օբյեկտների պահպանության ու հասարակական կարգի ապահովմանը զուգահեռ նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ։

Շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը՝ յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետևողական և թիրախային աշխատանք։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, գործուն միջոցներ ձեռնարկել հատկապես այդ ենթամշակույթը կրող հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։

Հանձնարարվել է շարունակել անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքը, ակտիվացնել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։

Ընտանեկան բռնության դեպքերի մասով ՆԳ նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։
Նախարարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։

Ոստիկանության հենասյունային բոլոր ծառայություններին հանձնարարվել է շարունակել ակտիվ աշխատանքը բակային տարածքներում, գյուղական բնակավայրերում և զբոսաշրջային կենտրոններում։

Նախարար Սարգսյանը խստորեն հանձնարարել է վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառներն ու ըստ այդմ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։

Հանձնարարվել է ակտիվացնել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում Ոստիկանության գվարդիայի համագործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ։

ՆԳ նախարարը շեշտել է, որ քաղաքացիների հետ շփումներում ծառայողները պետք է լինեն բարեհամբույր, իսկ օրինախախտումների նկատմամբ՝ խիստ և անզիջում։