Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Լոռու մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 82 միլիոն 480 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Լոռու մարզի դատախազության ներկայացրած միջնորդագրերի հիման վրա՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել 37 միլիոն 117 հազար դրամ կադաստրային արժեքով, 3530.45 քմ մակերեսով 9 հողամաս, իսկ քրեական վարույթի շրջանակում՝ Լոռու մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2 միլիոն 315 հազար դրամ կադաստրային արժեքով, 2.11588 հա մակերեսով 3 հողամասի նկատմամբ:
Լոռու մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնվել 26 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 քրեական վարույթ:
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 8 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...