Հայաստանում ռեգուլյար տեսակի բենզինը 60 դրամով ավելի թանկ է, քան Վրաստանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ փորձել է արդարացնել բենզինի շուկայում այս օրերին տեղի ունեցած գնաճը` որպես օրինակ նշելով, թե հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե հավասար գներով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ այսօր Վրաստանում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 2 լարիով, որը հայկական դրամի վերածելու դեպքում կկազմի 380 դրամ: Իսկ մեզ մոտ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 440 դրամով. այսինքն՝ 60 դրամով ավելի:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահի խոսքերին, ասել է. «Վրաստան մտնելիս ճանապահին կնկատեք, որ 4-5 ընկերության բենզալցակայան կա, եւ ամեն մեկը իր գնով տարբեր է: Այսինքն` այնտեղ գինը ձեւավորվում է մրցակցության արդյունքում: Իսկ մեզ մոտ այդպիսի բան չկա: Մեզ մոտ առաջին նախապայմանն է, որ մենք ունենք միակ ներկրող` «Ռոսնեֆտ» եւ վերջ: Բացի այդ` մանրածախ շուկայում վերավաճառում են երկու-երեք կազմակերպություն, որոնք էլ որեւէ հնարավորություն չունեն գների մեծ տարբերություն դնելու»:
Մանրամասները`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ