Կանանց 5 թերություն, որոնք զայրացնում են տղամարդկանց
1. Հեռախոսով շատախոսելը
Հեռախոսով կանանց շատախոսելը տղամարդիկ աննպատակ զբաղմունք են համարում՝ չնայած մեծամասամբ ներում են թույլ սեռի ներկայացուցիչների այս թուլությունը: Սակայն եթե սիրելի տիկինը օրերով «կախված» է հեռախոսից՝ մոռանալով իր սիրեցյալի մասին, ապա դա կարող է լուրջ սկանդալի պատճառ դառնալ: Ի վերջո, կանանց շատախոսությունն ինքնին զայրացնող է:

2. Բամբասանքը
Առաջին կետից է մասամբ բխում երկրորդը, իսկ հատկապես՝ բամբասելու ցանկությունը: Բամբասկոտ կանայք տղամարդկանց համար սարսափելի ոչ գրավիչ են, քանի որ այդպիսի պահվածքը վկայում է խելքի պակասի մասին: Հնարավոր է՝ արժե ձերբազատվել այս քաղքենիական սովորությունից կամ ծանոթների «ոսկորներն այնպես աղալ», որ տղամարդը դա չնկատի:

3. Հիմարությունը
Ընդամենը առաջին հայացքից է թվում, թե տղամարդն աչքերով է սիրում եւ իր կյանքի ուղեկցին ընտրում է միայն արտաքինի չափանիշներով: Անկասկած, ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ երազում է կողքին գրավիչ ուղեկից ունենալ, սակայն եթե նա բացահայտ հիմար է, չի կարող զրույց վարել եւ թեկուզ նվազագույն աշխարհայացքից զուրկ է, վերջնարդյունքում կսկսի իր տղամարդուն սարսափելի նյարդայնացնել: Այդպիսի աղջկան ակնհայտորեն ամոթ է շնորհանդեսի, խոշոր ընկերություն կամ ընկերական շրջապատ հրավիրել:

4. Խանդը
Խանդն այն բանի ցուցիչն է, որ մարդու հանդեպ անտարբեր չես: Սակայն որոշ կանանց մոտ սերը վերափոխվում է սեփականատիրության զգացման, իսկ դա նշանակում է տղամարդուն վերահսկելու սեւեռուն ցանկություն եւ միջամտություն նրա անձնական տարածք: Այդպիսի հարաբերությունը կարող է լուրջ վեճերի առիթ դառնալ, ուստի եթե կինը չի հաշտվում այն մտքին, որ յուրաքանչյուր մարդ պետք է անձնական տարածք ունենա, բաժանվելու հավանականությունը մեծ է:

5. Անվերջանալի շոփինգը
Խանութներով պտտվելու՝ կնոջ անհաղթահարելի ցանկությունը, անկասկած, գեղեցիկ սեռին հաճույք է պատճառում: Բայց, ահա, տղամարդը երբեք չի հասկանա, թե ինչպես է հնարավոր ամբողջ օրվա ընթացքում զգեստ կամ կոշիկ ընտրել՝ այդ նպատակով 10, երբեմն նաեւ 15 խանութ հաճախելով: Հենց այդ պատճառով ավելի լավ է այդպիսի արշավներից սիրեցյալին զերծ պահել, այլապես հնարավոր է ձեր հասցեին հանդիմանությունների մի ամբողջ փունջ ստանաք: Ավելի լավ է դա անել ձեր հետաքրքրությունները կիսող ընկերուհու հետ:



















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ