Արաբները սկսել են հյուրանոցներ գնել Բաքվի կենտրոնում
Արաբ ներդրողները սկսել են անշարժ գույք գնել Բաքվում, հայտնում է minval.az-ը:
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ռիելթորների ասոցիացիայի ղեկավար Վաֆադար Ախունդովը, շատ արաբներ հետաքրքրվում են Բաքվում անշարժ գույքով, հիմնականում՝ նոր շենքերով և հյուրանոցներով, և անգամ հտաքրքրվում են Ադրբեջանի մայրաքաղաքում հյուրանոցների կառուցման պայմաններով:
«Հիմնականում առաջարկները ստացվում են Քաթարի և Իրաքի քաղաքացիներից: Նրանք ցանկանում են սպասարկել զբոսաշրջիկներին հյուրանոցներում, քանի որ ժամանող արաբ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է իր խոհանոցը: Եվ դա հիմնական պատճառներից մեկն է»,- ասել է Ախունդովը:
Նրա խոսքով՝ արաբ ներդրողները հետաքրքրվում են հիմնականում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքերով, որոշ հյուրանոցներ արդեն վաճառքի են հանվել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից