Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր
Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 հնարավոր միավորից ստանալով 45 միավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության համաձայն: Կազմակերպությունը հրապարակել է հերթական ամենամյա զեկույցը՝ գնահատելով աշխարհի 195 երկրներում քաղաքացիական և քաղաքական ազատությունները:
Հայաստանը ոչ ազատ է ճանաչվել մամուլի ազատության առումով և մասամբ ազատ՝ ինտերնետի ազատության առումով:
Մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով:
Նախորդ տարի նույնպես Հայաստանը ստացել է 45 միավոր՝ դասվելով մասամբ ազատ երկրների շարքին:
Յուրաքանչյուր երկրի տրվում է գնահատական 100 բալանոց համակարգով (0-ն լիակատար անազատության ցուցիչ է):
«Ազատությունն աշխարհում-2018. Ժողովրդավարության ճգնաժամը» անվանումով հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ վերջին տասնամյակում աշխարհում ազատության մակարդակը կայուն կերպով նվազել է: 71 երկրում գրանցվել է քաղաքացիական և անձնական ազատությունների սահմանափակում, և միայն 35 երկրում են գրանցվել այդ ոլորտում ձեռքբերումներ:
Տարածաշրջանի երկրներից մասամբ ազատ երկիր է ճանաչվել Վրաստանը՝ ստանալով 64 միավոր: Ադրբեջանը ճանաչվել է ոչ ազատ երկիր՝ ստանալով 12 միավոր: Իրանը և Թուրքիան նույնպես դասվել են ոչ ազատ երկրների շարքին՝ համապատասխանաբար 18 և 32 միավորներով:
Ընդհանուր առմամբ, 88 երկիր ազատ է ճանաչվել՝ զեկույցում ընդգրկված երկրների 45 տոկոսը, 58 երկիր կամ 30 տոկոսը ճանաչվել է մասամբ ազատ, իսկ 49 երկիր, կամ 25 տոկոսը՝ ոչ ազատ:
Նշվում է, որ Եվրասիայի տարածաշրջանի որոշ հատվածներում իշխանությունները փորձել են կանխել փոփոխությունները: Հայաստանում և Ղրղզստանում խիստ թերություններով աշխատող քվեարկության համակարգը ցույց է տվել ընտրությունների շուրջ գոյություն ունեցող ժողովրդավարական նորմերի շարունակական քայքայումը: Երկու երկրներում իշխող կուսակցություններն ապավինել են ընդդիմության ճնշումների, ընտրողներին ահաբեկելու և վարչական ռեսուրսներն իշխանությունը պահելու համար օգտագործելու վրա: Հայաստանի դեպքում՝ աղաղակող ընտրախախտումները հակասում են Եվրամիության հետ, որի հետ նոյեմբերին նա ստորագրել է Համապարափակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, ավելի սերտ հարաբերություններ կառուցելու ձգտումներին, նշվում է զեկույցում:
Իրավապաշտպանները նշում են, որ Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության համար ամենամտահոգիչ միտումները կապված են այն դեպքերի հետ, երբ ավտորիտար ուժերը երկրի սահմաններից դուրս ջանքեր են ձեռնարկել իրենց քննադատողներին պատժելու համար: Կազմակերպությունը, որպես օրինակ, հիշեցնում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին, որն առևանգվել էր Թբիլիսիում, իսկ այնուհետ տեղափոխվել Ադրբեջան: Այդ դեպքը մտահոգություններ է առաջացրել, որ Վրաստանի իշխանությունները ներգրավված են եղել լրագրողի առևանգմանը, նշում են կազմակերպությունում:
Զեկույցի հեղինակների խոսքերով՝ 2017 թվականին քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատություններն ամբողջ աշխարհում ավելի քան մեկ տասնամյակում գրանցել են ամենացածր ցուցանիշը: «Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է»,- նշել են հեղինակները:
Ըստ Freedom House-ի՝ ոչ ազատ ճանաչված 49 երկրներից ամենավատ վիճակը տիրում է Սիրիայում, Հարավային Սուդանում, Էրիթրեայում, Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում, Հասարակածային Գվինեայում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում, Ուզբեկստանում, Սուդանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Լիբիայում:
Լիակատար ազատ են ճանաչվել Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան՝ 100-ական միավորներով, Կանադան ստացել է 99 միավոր, Ավստրալիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ուրուգվայը՝ 98-ական միավոր: ԱՄՆ-ն ստացել է 86 միավոր:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ