Բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել
«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3,6% գնաճով: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում աճել են 3,2%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,1%–ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,1%–ով:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի՝ 3,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 4,3% եւ 25,1% գնաճը: Բանջարեղենի շուկայում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,2%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 25,1% գնաճ:
Դիտարկված բոլոր քաղաքներում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 21,9–36,2%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 21,9%–ով:
Մրգի դեպքում 2017 թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 0,9%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ`4,3% գնաճ: ԱՎԾ–ի դիտարկմամբ՝ մրգի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4,1%–ով:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի եւ մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17,2%:
Վիճակագրության համաձայն՝ կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ` 2,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7,3% գնաճը ( հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19,4%):
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում գրանցվել է 1,5–4,3% գնաճ: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում, իսկ Երեւանում գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,4%–ով:
Մսամթերքի ապրանքախմբում գնաճը 1,3% է կազմել: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի շուկայում թանկացումները 11% են կազմել:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գները բոլոր քաղաքներում աճել են 0,4–3,8%–ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0,8%–ով:
Նախորդ տարվա վերջին գրանցվել է նաեւ հրուշակեղենի 0,1% գնաճ:
ԱՎԾ–ի փոխանցմամբ՝ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Շաքարավազը չի թանկացել: Այս ապրանքատեսակի դեպքում 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6%, իսկ 2017 թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնանկում:
Դիտարկված 9 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի եւ շաքարավազի 1,7–0,3% գնանկում, մեկում՝ 0,3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարի եւ շաքարավազի գները նվազել են 0,3%–ով:
Ձկնամթերքը եւս թանկացել է: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 24,8% գնաճ, իսկ նոյեմբերի համեմատ` 0,3% գնանկում:
Հանրապետության 3 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2,1–0,2%–ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0,7%–ով), 7–ում արձանագրվել է 0,1–1,6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Սուրճը, թեյը եւ կակաոն էժանացել են: Ոչ ալկոհոլային խմիչքների գները նույնպես նվազել են: Այստեղ 0,5% է գանանկում եղել: Հացաբուլկեղենը եւ ձավարեղենը նույնպես էժանացած ապրանքների ցանկում են: Այս ապրանքատեսակներում 0,4%–ով գների նվազում է տեղի ունեցել: Իսկ յուղերի եւ ճարպերի ապրանքախմբերում գնանկումը 0,2% է կազմել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ