Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի մտերիմները հեռացել են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի սպանված թիմակից Կարեն Դավթյանի հարազատները տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` սպանված Կարենի հարազատները դեպքից երկու ամիս անց փակել են Էջմիածին քաղաքի իրենց բնակարանի դռները եւ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա: Ամենայն հավանականությամբ, սպանվածի հարազատները այս քայլին գնացել են իրենց անվտանգությունից ելնելով, քանի որ կատարված սպանությունից անցել է 4 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործություն իրականացնողները:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ, սակայն «սայլը» դեռեւս տեղից չի շարժվում»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ