Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել
Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 18-ին գիշերային ծառայություն իրականացնելիս՝ ժամը 2.20-ի սահմաններում, Շերամի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ տարօրինակ պահվածք է դրսևորել։
Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3,16 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։
Ժամը 23․10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ հատվածում պարեկները հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 5,5 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները։
Համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հունիսի 18-ին այցելել են Տաշիրի բնակիչ 68-ամյա տղամարդու բնակության հասցե։ Վան թաղամասում գտնվող նրա տան բակի ակնհայտ տեսանելի հատվածներում եղել են կանեփի բույսեր։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 49 թուփ։
Կատարվում է նախաքննություն։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...