3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 3 անձի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ս․Հ․-ն, Ն․Մ․-ն և Ս․Հ․-ն 2025 թվականի դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, փորձել են իրացման նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը:
Մասնավորապես՝ օտարազգի քաղաքացին սահմանով՝ Արաքս գետի վրայով մաքսանենգ ճանապարհով, տեղափոխել է թմրամիջոցը և թաքցրել ՀՀ տարածքում, որից հետո Ս․Հ․-ի և Ն․Մ․-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նրանցից մեկին է տրամադրել ՀՀ տարածքում նախապես թաքցված թմրամիջոցի գտնվելու վայրի մասին տվյալները, սակայն ՀՀ քաղաքացին թմրամիջոցը վերցնելու պահին հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից։
Ս․Հ․-ի, Ն․Մ․-ի և Ս․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու փորձը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...