Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով կլինի Լեհաստանում: Գդանսկում նա կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Միջազգային այդ հանդիպմանը քննարկվում են Ուկրաինայում պատերազմի հետևանքները վերացնելուն, երկրի տնտեսությունը վերականգնելուն ուղղված հարցեր։
Ուկրաինայի վերականգնման հարցերի քննարկումն այս անգամ էլ տեղի կունենա ռուս-ուկրաինական փոխադարձ ակտիվ հարվածներին զուգահեռ։ Ռուսական կողմը հաղորդում է, որ ուկրաինացիները հարվածել են Կերչի նավթաբազային։ Միջազգային մամուլն էլ մտահոգություն է հայտնում Զապորոժիեի ատոմակայանի վրա ռուսական հարվածի առնչությամբ։
Հունիսի 23-ի գիշերը ռուսական զինուժը հարվածել է Զապորոժիեին։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ վիրավորվել է երկու մարդ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ՝ բնակելի շենքեր, օժանդակ շինություններ և բենզալցակայան։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ գիշերը երկու հրթիռ է ընկել քաղաքի Սլոբիդսկի շրջանի վրա: Տերեխովը նախապես տեղեկացրել էր, որ ռուսական հարձակողական անօդաչուների խումբ է շարժվում քաղաքի ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց Կիևսկի շրջանում հայտնաբերվել է ռուսական «Մոլնիյա» անօդաչու:
Հունիսի 22-ին ՄԱԿ անվտանգության խորհուրդը Ուկրաինայի խնդրանքով արտակարգ նիստ էր գումարել՝ հունիսի 15-ի գիշերը ռուսական հարձակմանն արձագանքելու համար։ Այդ հարձակման ժամանակ վնասել էր Կիև-Պեչորյան մայրավանքը։
ՄԱԿ Մերձավոր Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր քարտուղարի օգնական Մոհամեդ Խալեդ Խիարին անհանգստություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ հարվածների փաստով․
«Վերջին շաբաթներին Զապորոժիեի ատոմակայանի մոտ ռազմական ակտիվության աճը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել։ ԱԷՄԳ-ն պահպանում է ներկայությունը Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանում՝ ապահովելու միջուկային անվտանգությունը»։
ՄԱԿ ԱԽ նիստում արձանագրվել է, որ այս տարվա մայիսին՝ 2022 թվականից ի վեր, Ուկրաինայի քաղաքացիական բնակչության ուղղությամբ ամենահուժկու հարվածներն են գրանցվել։
«Անցյալ ամիս Ուկրաինայում զոհվել է առնվազն 274 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 1․763-ը։ Սա 2022 թվականի ապրիլից ի վեր մահացածների և վիրավորների ամսական ամենաբարձր թիվն է։ Մենք նաև մտահոգված ենք Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական բնակչության վրա պատերազմի աճող ազդեցությամբ։ Միայն այսօր, ըստ տեղեկությունների, երեք մարդ վիրավորվել է Վորոնեժ քաղաքում արտադրական գործարանի վրա հրթիռային հարվածից»։
Ռուսական կողմն էլ հաղորդում է, որ ուկրաինական անօդաչուները հարվածել են Կերչի նավթաբազային և ՋԷԿ-ին, «Կովկաս» նավահանգստին ու Ղրիմի արևելքում գտնվող խոշոր ենթակայանի։
Ուկրաինայի զինուժն էլ տեղեկացնում է, որ Ռուսաստանի Վորոնեժի մարզում հարվածել են հրթիռային պահեստամասերի արտադրամասի։ Վորոնեժի նահանգապետի խոսքով՝ հինգ մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան իր հերթին անհանգստություն է հայտնել ուկրաինական անօդաչուների հարվածների առնչությամբ՝
«Անօդաչու սարքերը տնտեսությունը զարգացնելու կամ ենթակառուցվածքները վերականգնելու կամ էլ մարդասիրական հարցերը լուծելու համար չեն․ դրանք արտադրվում են ռուս խաղաղ բնակիչներին սպանելու և ռազմական գործողությունները շարունակելու համար։ Դիմում եմ այստեղ ներկա եվրոպացի պատվիարակներին․ այս ամենից հետո, կարծում եք, որ բարոյական իրավունք ունե՞ք խոսելու խաղաղության մասին։ Կարծում եք, որ կարող եք մրցե՞լ հակամարտության կարգավորման միջնորդի դերի համար»։
Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն էլ հակադարձել է՝ շեշտելով, որ իրենք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց կամ օբյեկտների.
«Ես կցանկանայի ընդգծել, որ Ուկրաինան և մեր զինված ուժերը հարգում են միջազգային մարդասիրական իրավունքը։ Այն մեզ համար Աստվածաշունչ է։ Եվ մեր զորքերը երբեք, երբեք չեն հարձակվում քաղաքացիական անձանց վրա։ Մենք պահպանել ենք քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև տարբերակման սկզբունքը»։
Ուկրաինական կողմը ավելի ուշ պարզաբանել է, որ գործարանը, որին հարվածել են, «Իսկանդեր» հրթիռային համակարգերի պահեստամասեր էր արտադրում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը