2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Առավել արագ և հասանելի ծառայություններ մատուցելու նպատակով գործում է ՆԳՆ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Զանգերի կենտրոնը՝ սպասարկելով հազարավոր քաղաքացիների։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Զանգերի կենտրոնում ստացվել է 33 057 զանգ, որոնց միջոցով քաղաքացիներին տրամադրվել է վարորդական իրավունքի ձեռքբերման և փոխանակման, տրանսպորտային միջոցների հաշվառման, թույլտվությունների և լիցենզիաների, ինչպես նաև վարչության կողմից մատուցվող այլ ծառայություններին առնչվող այլ հարցերով խորհրդատվություն և անհրաժեշտ տեղակատվություն։
Հիշեցնենք՝ հարցերի, խորհրդատվության կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Զանգերի կենտրոնի հետ՝ զանգահարելով 060 83 83 02 հեռախոսահամարով։
ՆԳ նախարարությունը՝ մշտապես առաջնորդվելով քաղաքացիակենտրոն մոտեցմամբ, հիշեցնում է, որ Զանգերի կենտրոնի գործունեությունը միտված է դիմումներին արագ արձագանքելուն, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելուն և ծառայություններից օգտվելու գործընթացը հնարավորինս պարզ ու արդյունավետ դարձնելուն»,- ասվում է հաղորդագրությունում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...