DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակ
Գերմանական DW (Deutsche Welle) լրատվամիջոցն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված վերջին համաձայնությունը կարելի է դիտարկել որպես հաղթանակ Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման համար։
Հոդվածում ընդգծվում է, որ «Հեզբոլլահ»-ը ստեղծվել է 1982 թվականին՝ Իրանի աջակցությամբ։ Սկզբնական շրջանում նրա հիմնական նպատակներից էր հարավային Լիբանանից իսրայելական ուժերի դուրսբերումը։ Կազմակերպությունն ունի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական թև և վայելում է Լիբանանի շիական համայնքի զգալի մասի աջակցությունը։ Այսօր այն կարևոր դեր է խաղում երկրի քաղաքական և հասարակական կյանքում, հաճախ բնորոշվում է որպես «պետություն պետության մեջ» և շարունակում է հակադրվել Իսրայելին։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարող է նպաստել Իրանի տարածաշրջանային դաշնակիցների, այդ թվում՝ «Հեզբոլլահի» դիրքերի ամրապնդմանը։
Սինգապուրի Ռաջարատնամի միջազգային հետազոտությունների դպրոցի փորձագետ Ջեյմս Մ. Դորսիի խոսքով՝ փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ արտացոլում է Իրանի հիմնական պահանջները։ «Այս փոխըմբռնման հուշագիրը գրեթե տալիս է Իրանին այն ամենը, ինչ նա ցանկանում էր, իսկ Թրամփին՝ այն, ինչ նա ուներ փետրվարին` մինչև Իրանի հետ պատերազմելը։ Եվ առնվազն սկզբնական փուլում սա կարող է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակ», — նշել է նա։
Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է ԱՄՆ-ի, Իրանի և նրանց դաշնակիցների կողմից ռազմական գործողությունների «անհապաղ և մշտական» դադարեցում՝ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Համաձայնագիրը, որը ստորագրվել է ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ Պակիստանի կողմից, նախատեսում է նաև Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովում։
Փորձագետները նշում են, որ այս պայմանավորվածությունները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Սակայն միաժամանակ ընդգծվում է, որ իրական ազդեցությունը կախված կլինի, թե ինչպես կկիրառվեն պայմանավորվածությունները գործնականում։
Իսրայելը ներկայում վերահսկում է մոտ 600 քառակուսի կիլոմետր տարածք հարավային Լիբանանում՝ այն համարելով «անվտանգության գոտի», որն անհրաժեշտ է հյուսիսային Իսրայելի բնակչությանը «Հեզբոլլահի» հարձակումներից պաշտպանելու համար։ Սակայն քննադատները դա որակում են որպես օկուպացիա։
Վերլուծաբանների կարծիքով՝ հիմնական հարցն այն է, թե արդյոք Իսրայելին կստիպեն դուրս գալ այդ տարածքներից։ Եթե նման զարգացում տեղի ունենա, դա կարող է դիտվել որպես զգալի քաղաքական ձեռքբերում «Հեզբոլլահի» համար, քանի որ հարավային Լիբանանում բնակվում է շիական համայնքի մեծ մասը, և ավելի քան մեկ միլիոն մարդ արդեն տեղահանվել է ռազմական գործողությունների հետևանքով։
Top-news.am


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց