Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
- 06:30–09:00
Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց), Փավստոս Բուզանդի փողոց
- 07:30–10:00
Խանջյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց
- 07:30–10:30
Ալեք Մանուկյան փողոց, Ավետիք Իսահակյան փողոց, Տերյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց
- 08:00–12:00
Վազգեն Սարգսյան փողոց, Բեյրութի փողոց, Արգիշտիի փողոց, Մաշտոցի պողոտա, Հակոբ Պարոնյան փողոց, Պռոշյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա
Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)
Խնդրում են նախապես պլանավորել ձեր երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից։
Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց