ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Սահմանադրական դատարանը, քննելով «Նոր ուժ» կուսակցության դիմումը, որոշել է, որ ՍԴ երկու դատավորները՝ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, չեն կարող մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը: Այդ մասին որոշումները հրապարակել է Սահմանադրական դատարանը:
Արտակ Զեյնալյանին և Վլադիմիր Վարդանյանին առնչվող աշխատակարգային որոշումների մեջ գրված է, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ վերոնշյալ դատավորների մասնակցությունը ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումին առնչվող գործի քննությանը անհնարին է, քանի որ դատավորները կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Արտակ Զեյնալյանին առնչվող ՍԴ աշխատակարգային որոշումը՝ այստեղ:
Վլադիմիր Վարդանյանին առնչվող ՍԴ աշխատակարգային որոշումը՝ այստեղ:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա ՀՀ ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հունիսի 14-ի՝ «ՀՀ ԱԺ-ի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը: Նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց