Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ
Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում մի շարք նախագծեր քննարկել է երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է հանրապետությունում շարունակել համայնքների միավորման գործընթացը երեք մարզերում:
Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կձևավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ:
Գլխադասային՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի ընդունման նպատակն է որոշակիացնել մաքսային ստուգումների իրականացման գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով չկարգավորված հարաբերությունները, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, վերանայել պատասխանատվության նորմերը մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների մասով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշակի տեխնիկական փոփոխություններ: Մաքսային ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի ու ձևերի սահմանման իրավասությունը կվերապահվի Պետական եկամուտների կոմիտեին:
Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված նախագծերը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշումը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն