Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա շաբաթներին բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա. Ռուբիո Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին Դամբարանների ճարտարապետությունն ու ձայնային միջավայրը կարող էին ազդել մարդու զգայարանների վրա Բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար (տեսանյութ) Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասին Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ) Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները Ուկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարի

Առաջիկա շաբաթներին բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա. Ռուբիո Ուկրաինան հարվածել է ՆովոռոսիյսկինԴամբարանների ճարտարապետությունն ու ձայնային միջավայրը կարող էին ազդել մարդու զգայարանների վրաԲարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար (տեսանյութ)Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասինՆոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ)Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներըՈւկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարիԵրկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրելՌուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբԱնդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեցԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱվանեսյանՀՀ-ում ուսուցչի աջակցությունն աշակերտին այլ երկրների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշն ունիԱվարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներըՀորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿՍուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասՎարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովինՀայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացումԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շարունակվում են շինարարական աշխատանքներըՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանըՃամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համարENIGMA-ի «ոսկե ձայն» Էնդրյու Դոնալդսը համերգ կտա ԵրևանումԳևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետԷյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառովՌուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծըՀունգարիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցիՀայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարըՉինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղՄեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՕդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանովՉվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավըՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինՀյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի թշնամիների գործողություններինԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԳևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել IKEA բրենդի ՀՀ-ում ներկայացնելու շուրջՖրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՍալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)Դա սուտ է. ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնիԱրարատ Միրզոյանը այցելել է Լատվիայի Bovo GAS բիոգազի արտադրման գործարանՀրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումըԲուդապեշտն արտաքսում է ռուս 10 դիվանագետի, Մոսկվան՝ խոստանում պատասխանելՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցները
Թոփ-լուրեր

Դեռահասության նոր մարտահրավերները․ ի՞նչ խնդիրներ ունեն դեռահասները

Դեռահասությունը մարդու կյանքի ամենաբարդ և միաժամանակ

ամենակարևոր փուլերից մեկն է։ Հենց այս շրջանում են ձևավորվում

ինքնությունը, ինքնագնահատականը, արժեքային համակարգը և ապագայի

մասին պատկերացումները։ Սակայն մասնագետները նշում են, որ

ժամանակակից դեռահասների առջև ծառացած խնդիրները զգալիորեն

տարբերվում են նախորդ սերունդների փորձառությունից։

Եթե տարիներ առաջ դեռահասներն իրենց համեմատում էին հիմնականում

ընկերների, դասընկերների կամ հարևանների հետ, ապա այսօր

համեմատության շրջանակը դարձել է գրեթե անսահման։ Սոցիալական

ցանցերը նրանց առջև ամեն օր ներկայացնում են հաջողության,

գեղեցկության, նյութական բարեկեցության և իդեալական

հարաբերությունների հարյուրավոր օրինակներ։

Հոգեբան Թագուհի Մակարյանի գնահատմամբ՝ այս երևույթը հաճախ

հանգեցնում է ոչ իրատեսական սպասումների ձևավորմանը։ Դեռահասը

կարող է սկսել կասկածել սեփական հնարավորություններին, դժգոհել իր

արտաքինից կամ ձեռքբերումներից և իրեն ընկալել որպես պակաս հաջողակ՝

համեմատելով իրական կյանքը համացանցում տեսած իդեալականացված

պատկերների հետ։

Մասնագետի ընդգծմամբ՝ նման համեմատությունները հատկապես

վտանգավոր են այն պատճառով, որ դեռահասությունը ինքնության

ձևավորման շրջան է։ Այս տարիքում երիտասարդը փորձում է հասկանալ, թե

ով է ինքը, ինչ արժեքներ ունի, ինչ նպատակներ է ցանկանում հետապնդել և

ինչ տեղ է զբաղեցնում հասարակության մեջ։ Երբ այդ գործընթացի վրա

սկսում են ազդել արտաքին չափանիշներն ու սոցիալական ճնշումները, կարող

են առաջանալ ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնընկալման

հետ կապված խնդիրներ։

Հոգեբանները մտահոգիչ են համարում նաև այն փաստը, որ վերջին

տարիներին նկատվում են ինքնավնասման դեպքեր։ Թեև հասարակության մեջ

հաճախ ընդունված է նման վարքագիծը մեկնաբանել միայն որպես

ուշադրություն գրավելու փորձ, մասնագետները զգուշացնում են, որ

յուրաքանչյուր նման դեպքի հիմքում կարող են լինել տարբեր հոգեբանական 

պատճառներ՝ ներքին լարվածություն, միայնության զգացում,

հուսահատություն կամ չարտահայտված հույզեր։

Այս իրավիճակում առանձնահատուկ դեր ունեն ծնողները։ Թագուհի

Մակարյանի կարծիքով՝ ծնողի արձագանքը պետք է լինի հավասարակշռված և

հասկացող։ Խուճապը, կտրուկ մեղադրանքները կամ պատժելու փորձերը

հաճախ ոչ թե օգնում, այլ ավելի են խորացնում խնդիրը։

Դեռահասության շրջանում բնական է նաև, որ երեխան որոշ չափով հեռանում

է ծնողներից և ձգտում ավելի մեծ ինքնուրույնության։ Սակայն հոգեբանները

տարբերակում են բնական ինքնուրույնացումը և խորքային օտարացումը։ Եթե

ծնողի և դեռահասի միջև կորում է հուզական կապը, ծնողը դժվարանում է

հասկանալ երեխայի ապրումները, խնդիրներն ու մտահոգությունները։

Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս դեռահասին

չդիտարկել որպես «դժվար երեխա»։ Ավելի ճիշտ է նրան ընկալել որպես մարդ,

որը տվյալ փուլում աջակցության, լսված լինելու և ընդունված զգալու կարիք

ունի։ Վստահության վրա հիմնված երկխոսությունը հաճախ դառնում է այն

կամուրջը, որի միջոցով դեռահասը հետագայում պատրաստ է լինում խոսել իր

խնդիրների մասին և օգնություն խնդրել։

Միևնույն ժամանակ հոգեբանները կարևորում են նաև հասարակության

վերաբերմունքը հոգեկան առողջության նկատմամբ։ Չնայած վերջին

տարիներին թեման ավելի հաճախ է քննարկվում, հոգեբանի դիմելու

վերաբերյալ կարծրատիպերը դեռ շարունակում են գոյություն ունենալ։

Մասնագետների համոզմամբ՝ հոգեբանի օգնությանը դիմելը չպետք է ընկալվի

որպես թուլության նշան կամ լուրջ խնդիր ունենալու ապացույց։ Ինչպես

մարդիկ հոգ են տանում իրենց ֆիզիկական առողջության մասին և դիմում

բժիշկների, նույնքան բնական պետք է լինի նաև հոգեկան առողջության

մասին հոգ տանելը։

Արդի աշխարհում, որտեղ դեռահասները բախվում են աննախադեպ

տեղեկատվական հոսքերի, սոցիալական ճնշումների և արագ

փոփոխությունների, նրանց հոգեկան բարեկեցության պահպանումը դառնում

է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ հասարակության

պատասխանատվությունը։

Top-news.am