Էդուարդո Էռնեկյանը բիզնեսի կառավարումը զարմիկին է փոխանցում
Հայտնի հայազգի արգենտինացի բիզնեսմեն Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին փոխանցել: Այս մասին նա հայտնել է Bloomberg-ի հետ հարցազրույցում:
Բիզնեսմենը պատրաստվում է հունվարի վերջին վաճառել Corporacion America Airports SA կորպորացիայի բաժնետոմսերը, որին է պատկանում աշխարհում 51 օդանավակայանների կառավարման կոնցեսիան: Բաժնետոմսերի արժեքը 750 մլն դոլար է: Նրա 39-ամյա զարմիկը կզբաղվի վաճառքով, քանի որ հենց նա է կանգնելու Էռնեկյանի բիզնեսի ղեկին: «Ես այդ գործարքին կհետեւեմ այս ամիս, եւ օդանավակայաններում իմ կարիերան կավարտվի»,- հայտարարել է նա:
Բաժնետոմսերի վաճառքը Էռնեկյանի համար նոր փուլի սկիզբ կնշանավորի: «Սակայն 85-ամյա ձեռներեցը, որն ասում է, թե ինքը դեռեւս ամեն օր լողում է եւ յոգայով զբաղվում, տեսադաշտից չի անհետանա: Հայ գաղթականների որդին, որոնք փախել էին 20-րդ դարասկզբի ցեղասպանությունից, նշում է, որ ամենօրյա պարտականությունների փոխանցումը իրեն կազատի բիզնեսի նոր ուղղություններն ուսումնասիրելու համար»,- նշված է հոդվածում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից